Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/245

Այս էջը հաստատված է

լուսադեմի քաղցր քուն, այն էլ չորրորդ ռայոնի սահմաններում։ Քնել են այնպես, կարծես մայրենի օդան է գլորվում ամայի դուրանում։ Մեկը խուրջինը դրել է գլխատակը, պարաններով կապկպել և պարանի ծայրը սեղմել բռունցքում։ Կուպեների կիսամթնում երևում են գլուխներ, առանց իրանի, որովհետև իրանը թաղված է կապոցների, սնդուկների, բալուլների, մաֆրաշների, բարձերի, տաշտերի և էլ ինչպիսի ամանների և բեռների կույտի տակ, ազդրեր՝ ոտքերով և առանց ոտքի, իրաններ առանց գլխի, որովհետև գլուխը կապոցների արանքում մի տեղ է կոխել և խռռացնում է՝ թևերը 10 փռած իրերի վրա։ Ահա մայրը կերակրում, է երեխային, օրորում է ճոճքը և մի տխուր երգ է դնդնում, մի ուրիշը փռել է լվացքը, իսկ մի խաթուն մարե, որ անքուն է մնացել ամբողջ գիշերը, միտքը դրել է սամավարը գցի։

Սակայն դեռ լռություն է և խոր մրափ։ Եթե կան արթուն պահակներ, որոնք հսկում են իրերը, նրանք ճակատները հենել են պատուհանի սառն ապակուն և նայում են դուրսը, ամպի մեջ կորած լեռներին, ամայի դաշտերին, ուր անձրևը մաղում է ցուրտ տխրությամբ։ Միայն մի քանի հոգի, որոնց սիրտը մորմոքել է ինչ-որ հիշատակ, թախիծ և անձկություն, 20 կանգնել են տամբուրների վրա և փակ դռների ետևը, անիվների միալար չափով բա՜րձր-բա՜րձր երգում են խեղճ երգեր...

Եվ ահա ներս է մտնում ինքը, կոնդուկտորը, ներս է մտնում և բղավում.

- Վաշ բլեթ...

Վերջացավ լռությունը, քունը, նիրհը, անիվների օրորը։ Երեխան բերանը պոկեց մոր կրծքից, խաթուն մարեի լյարդը ցամաքեց, քնաթաթախ վեր թռան նրանք, որոնք քնել էին կտուրի տակ և հանկարծ արթնանալուց գլուխները թրխկացրին կտուրին։

30 Սակայն ցավ չզգացին, որովհետև ներքևը կանգնել է ինքը, ֆանառով մարդը և կանչում է՝ «վաշ բլեթ...»։

Ահա շարժվեցին կապոցների կույտերը, գլուխները նստկցին իրանների վրա, և իրաններին միացան ոտքեր և ձեռքեր, որոնք հուզված սկսել էին փնտրել տոմսերը, որ մի