Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/246

Այս էջը հաստատված է


հատ չէ, երկու հատ չէ։ Ահա մեկը ներկայացրեց, և կոնդոլկտորը քննում է տոմսը ֆանառի լույսով, նայում է ասեղով ծակծկված թվերին և տոմսի տիրոջը, կարծես ստուգում է, թե արդյոք նա չի ծակծկել։ Իսկ տոմսի տերը հլուհնազանդ նայում է, կարծես գլխին կախվել է մի փորձանք, որ եթե անցնի, նա հանգիստ շունչ պիտի առնի և բաց անի ճանապարհի պաշարը։ Մի ուրիշը փնտրում է բոլոր գրպանները, ստիպում է, որ կինը, մայրը ևս փնտրեն. շարժում են ծանր կապոցները, կիսամթնում ձեռքերը քսում են գետնին, և բոլորի 10 հուզմունքը բարդանում է, կոնդուկտորն անհանգստության նշաններ է ցույց տալիս, և հանկարծ երեխան հիշեցնում է, որ հայրը բլեթները շափղայի մեջն է կոխել։

Կոնդուկտորն անցնում է մյուս կուպեն և այնտեղ մի կին ուրախությունից բարձր կանչում է, որ կոնդուկտորն իր եղբոր հարսի եղբայրն է և թոթվում է ձեռքը։

-Քա կեցի՜, հաց կե՜, Արտաշ...- թախանձում է կինը։

Այդ լուրը տարածվում է ամբողջ վագոնում, և հանգստություն է իջնում մարդկանց հուզված հոգիների վրա, և իրար հաղորդում են, թե Արտաշը մեր եգանի հորեղբայրն է, Արտաշը օթաքիլիսեցի 20 սև Յագորի միջնակ տղան է, մայրը մաստարեցի։ Իսկ Արտաշը կարծես դժգոհ է, որ միամիտ կինը պատռեց նրա խորհրդավորության վարագույրը, և նույն լրջությամբ շարունակում է ստուգել տոմսերը։ Ահա նա անցնում է մյուս կուպեն և կինը, որ շտապ բաց է արել սուփրեն, նորից է կանչում ։

- Չի եղնի, խնամի... Պռավիլը պազվոլիտ չի էնի... Սլուժբա է, հանաք մասխարութեն չի։

- Քա մի թիքամ...

Չորրորդ ռայոն, «հայոց ռայոն.․․»։

30 Որքան էլ սիրենք քո գնացքները, քո պասաժիրներին և «պռավիլը» պաշտպանող կոնդուկտորներին, այնուամենայնիվ, այստեղ մենք հրաժեշտ պիտի տանք բոլորին և մոտենանք միայն մի պասաժիրի, որ վաղուց է անշարժ նստել անկյունում, և չի իմացվում, քնա՞ծ է, թե արթուն, որովհետև, ինչպես ասաց Արտաշը, մերն էլ «սլուժբա» է, հանաք մասխարութեն