Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/247

Այս էջը հաստատված է

չի», և չի կարելի այսպիսի լիրիկական զեղումներ ունենալով հեռանալ մեր ծանոթից, որին մենք վերջին անգամ տեսանք կասսի առաջ, իսկ այժմ ահա նստած է մի մութ անկյունում և չի իմացվում քնա՞ծ է, թե արթուն, լսո՞ւմ է, որ դուրսը մաղում է անձրև։

Վակզալի պատահարը նրա հիշողությունից ցնդել էր։ Մեր ծանոթը, որին վերջին անգամ ենք այդպես կոչում, որովհետև մեկի հետ ծանոթանալու և նրա ով լինելը իմանալու ամենահարմար վայրն առհասարակ ճանապարհն է, մանավանդ չորրորդ ռայոնի երկաթուղին, որտեղ սրտակից 10 բարեկամաւթյան շատ դաշինքներ են կնքվել,- մեր ծանոթը վերլուծել էր ամբողջ պատահարը և որակել իբրև «կազմակերպչական թերություն», գտնելով նաև «սկզբունքային տարաձայնության որոշ տարրեր» (5-րդ նոմերի դիրքը)։ Բանն այն է, որ նրա համար այդ երկու բաժանումների վրա էին կռթնում աշխարհի, նրա շրջապատի և նրա գլխով անցած բոլոր իրադարձությունները։ Նա ոչ միայն երկրպագու էր կարգի ու միօրինակության, մոլեգին սիրահար պատրաստի սխեմայի, այլև ուներ մտածողության մի առանձին ընթացք, իրերը և երևույթներն ըմբռնելու մի յուրահատուկ ձև։ Նա չէր մտածում, 20 այլ առաջարկում էր և կամ առաջարկը կատարում։ Նա մեծ երկրպագու էր վերջակետների, պարագրաֆների, թվերի և դիագրամների և մանավանդ ստորագրությունների։ Եվ եթե պատահեր, որ ինքը ստորագրեր, մանավանդ այնպիսի թուղթ, որ սկսում է «սույնն ստանալուց առաջարկվում է ձեզ անհապաղ» և վերջանում «ժամկետ 3 օր» բառերով,- միայն այդ դեպքում նրա դեմքը պայծառանում էր և երկար ժամանակ ցցված էին մնում երկու քունքերի դեղին մազերը։

Բայց ո՞վ է նա, անունը, ազգանունը, սոցիալական դիրքը, հասարակական ծագումը և ո՞ւր է գնում, ինչո՞ւ համար,- 30 կհարցնի ընկ. Քիթիպիոսը և լուսանցքում նշան կդնի, որպեսզի հանի այստեղից մի մեղադրական ցիտատ ի պետս իմաստավորման և արժեքավորման։ Մի րոպե, և մեր պատմության նավը կանցնի աչառության Խարիբդայի և անտաղանդության Սցիլլայի արանքով։