Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/248

Այս էջը հաստատված է

Ահա բարձրացավ նա և հանեց ժամացույցը, հաշվեց հեռագրասյուները և որոշեց գնացքի արագությունը, հետո նայեց անկարգ նստած պասաժիրներին, իրերի խառնափնթոր կոշտերին և հանեց բլոկնոտը։ Ինչու՞ այս մեկը պետք է փռվի, իսկ մյուսը նստի կրունկների վրա, ինչու՞ մեկը բաճկոնը հանած հանգիստ զրուցի, իսկ մյուսը կուչ գա շինելի մեջ։ Եվ նա որոշեց կարգ սահմանել։ Սակայն հազիվ էր մի քայլ արել, երբ կտուրի տակ պառկած մեկը գոռաց.

- Էլի չխրատվեցի՞ր.․․

10 5-րդ նոմերն էր։ Մյուս կուպեից մեկը ձայն տվեց․

- Մացո, վե՞վ է...

- Էս գիշերվա փեզեվանգը։

Երկու քյալարեցի իջան թախտերից։

- Կճանչե՞ս,- գոռաց նրանցից մեկը և նոմերը հանեց։- էսիկ էլ աշե,- և մեկնեց պատռված թևը։ Քյալարեցին ուզում էր ասել, որ բլուզի թևը պատռել էր հերթի մեջ։

- Ընչի՞ հանեցիր դավթարը,- հարցրեց մյուսը։

Մարդը հետ քաշվեց և նստեց տեղը։ Այստեղ կար և՛ «սկզբունքային տարաձայնություն», և՛ «կազմակերպչական 20 թերություն»։ Իսկ նրանք սկսեցին կուպեում պատմել, որ նա խաբեբա է, կարող է և ջիբկիր է, առհասարակ մութ մարդ է։ Խաթուն մարեն այս խոսքի վրա վեր կացավ և համրեց բոլոր կապոցները։

- Պզտի մաֆրաշը չեմ տեսնի, մանչս,- և մարեն ձեռքերը ծնկներին խփեց։ Իսկույն լուրը տարածվեց, որ վագոնից երեք մաֆրաշ և երկու սնդուկ գողերը տարել են։ Բոլորն սկսեցին իրերն ստուգել, ոմանք նույնիսկ սնդուկները բաց արին։

- Քա տակդ է, մարե,- կանչեց մանչը։ Պառավն ուրախությունից օրհնեց «Յոթ վերքի» զորությանը։ Մի ուղևոր, որ 30 պատահաբար անցնում էր այդ վագոնով, լուրը տարավ մյուս վագոնները և ավելացրեց, որ իբրև թե շորերի մեջ քնած է եղել մի երեխա և նրան էլ տարել են իրերի հետ, որ իբրև գողերից մեկին արդեն բռնել են։ Եվ պասաժիրները պահանջում էին սոցիալական պաշտպանության գերագույն պատիժը։

Վերջապես եկավ ինքը, Արտաշը, որ վերջացրել էր «աբխոդը», եկավ և նստեց Խաթուն մարեի՝ իր խնամու սուփրի մոտ։