Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/251

Այս էջը հաստատված է

իջավ գնացքից, սառը նայեց ձիատիրոջը և, երբ գնացքը կիսակայանի վրա թողեց ծխի բարակ շերտ և հեռացող անիվների խուլ դղրդոց, Որոտման որդին ձիու գլուխը դարձրեց դեպի հեռվի լեռը և ասպանդակից ձին։

3․ ՍՏԱՎՐԱՊՈԼԸ ԵՎ ՆՐԱ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Տեսե՞լ ես դյուզը հովտի մեջ մենակ

Ու շուրջը փռված հին աղբակույտեր...
Հովն. Թումանյան

Ծովի մակերեսից 2337 մետր բարձրության վրա ընկած է այն գյուղը, որի, տեղը Շոպենի ժամանակվա քարտեզի վրա 10 նշանակված է Քյառա-Հեյդար-Ուշաղի անունով։ Այդ մասին կա և մի ավանդություն, թե իբրև առաջին բնակիչը եղել է Հեյդար անունով մեկը, որի ականջը կտրել է խանը և թաղել կուրգանի տակ, իբրև հողերի սահման։ Եվ որպես թե այդ «Քյառա», այսինքն ականջը կտրած Հեյդարի սերունդն են գյուղի բնակիչները։ Այս պատմությունը ստույգ կլիներ, եթե ընդունենք, որ Հեյդարը հայ է եղել, որովհետև դեռ Շոպենի ժամանակ այդտեղ հայեր էին ապրում։ Սակայն մոտակա գյուղացիք այդ բնակավայրին անվանում են Զկռուտ, իսկ բնիկները՝ Սովեր։ Սակայն մեզ հաճելի է նրա մյուս անունը, որ տրվում է 1917 թ. հետո՝ 20 «Ստավրապոլ», որի դրդապատճառը եղել են տեղացիներից մի զինվորի անվախճան կրկնվող պատմությունները Ստավրապոլ քաղաքի մասին, որ նա պատմել է մյուս գյուղերում ևս։ Իսկ հայտնի է, որ գյուղերում իրար հանդեպ մնացած սովորություն կար՝ ավելացնելու ծաղրական «փակ անուն» կամ «մականուն», որի մի օրինակին մենք պատահմամբ հանդիպեցինք առաջին գլխում, երբ ականատես էինք «իշու ախպեր» քյալարեցու և «կախ շալվար» հոռոմցու բանակռվին։ Ինչևէ, կարելի է այս բոլորը մոռանալ, միայն հարկավոր է հիշել, որ «Ստավրապոլ» անվան տակ թաքնված է Բովեր գյուղակը, ծովի մակերեսից 30 2337 մետր բարձր։

Բովերը՝ գյուղ, գյուղակ... Մենք գրեցինք այս տողերը և զգացինք մի ներքին խայթ, որ ճիշտ չենք կատարում մեր