Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/257

Այս էջը հաստատված է

- Ո՞վ եք...

- Ես գյուղխորհրդի լիազորն եմ.․.

- Ավագն ա, մեր թոռը,- կտուրից կանչեց Ղուրդի Իսոն։

- Վերջապես,- մտքում ասաց Որոտման որդին։ Ահա նա, այն օղակը, այն պաշտանական օղակը, որից բռնած կարող է վեր բարձրացնել, շտկել, ուղղել, լրացնել կազմակերպչական ձեռնարկումների և միջոցառումների գլխավոր շղթան։ Եվ նա մեկնեց իր վկայականը։ Ավագը սրտնեղեց.

- Ներս մտեք, հանգստացեք... Մենք ձեզ վաղուց Էինք 10 սպասում։

Վկայականը ձեռքին ներս մտավ Իգնատը մի մութ օդա, և ներս մտնելուց թվաց, թե գլխին իջավ մի ծանր հարված։ Նա հազիվ բռնեց գլուխը և հենվեց պատին։ Դող անցավ մարմնով, և մթնած գիտակցության մեջ մի կասկած հանկարծ զարթնեց, թե չլինի՞ իրեն ուրիշի տեղ են ընդունում կամ ինքն է կայարանում սխալմամբ նստել այն պառավ ձին և ոչ թե մի ուրիշը, որ, ով գիտե, նրան բոլորովին ուրիշ ուղղությամբ պիտի տաներ։ Ապա կասկածն այլ ձև առավ, և թվաց, թե բոլորը սարքովի է, նախօրոք կանխամտածված սխեմայով, և կա 20 այստեղ դավադրական պլան. որ այն ծերունին պարզապես լրտես էր և հետևից կանչեց, որ դուրս գա այն տղան, որ գուցե նրան աղբյուրի մոտ ուզեց սպանել, բայց երկյուղելով բերեց այս մութ որջը և շեմքի վրա փայտի բութ հարված իջավ գլխին։

- Ճրագ վառեք,- լսվեց մի ձայն...

- Էն անտերը մի քիչ տաշեիր... Տասն անգամ ասեցի,- հանդիմանեց Ղուրդի Իսոն, թեև առաջին անգամն էր հյուրի գլուխը տրաքում իր դռան սեմին։

- Դուք լիազո՞րն եք,- հարցրեց հյուրը։

- Էհ, ինչ լիազոր, փոքր գյուղ է, էլի, կառավարում ենք..․

30 - Ախչի, շոր քցեք...

Մութ անկյունից դուրս եկան երկու կին, մեկը փրչոտ ավելով սրբեց ցածլիկ և լայն թախտը, մյուսը փոշոտ թաղիքը այնպիսի թափով փռեց, որ ճրագի լույսը նվազեց։ Հետո բերին հաստ և պողպատի ծանրության ներքնակը։ Հյուրը թիկնեց։

- Ախչի, բարձ դրեք,- կարգադրեց ծերունին։

- Կներեք, է, ընկեր...- և Ավագը կմկմաց.