Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/264

Այս էջը հաստատված է

հաստատվում է նաև նրանով, որ վերոհիշյալ Կարլ ֆոն Զիվերինգը ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում ընկերներին պատմել է եղելությունը, խոստանալով ամուսնանալ թշվառ աղջկա հետ։

«Փողոցներում նրանք երբեմն երևում են անվայել և տարօրինակ զգեստներով, մազերը խճճված, գլուխներին ոչ թե գլխարկ ըստ սահմանված տարազի, այլ այնպիսի այլաձև և գույնզգույն գլխանոցներ, որ վայել է միայն թափառական գնչուներին, և ոչ թե արքայական համալսարանի ուսանողներին 10 Նրանք քայլում են սեղմ շարքերով, առանց կոճկելու մունդիրը, ոմանք նույնիսկ առանց ժիլետի և փողկապի. մայթերից հրում են նրանց, որոնց չեն սիրում և պատահում է, որ ծեծի են ենթարկում մի հանդուգնի, մանավանդ ռուս աստիճանավորի, որ ինքնասիրությունից և պաշտոնի պատվազգացությունից դրդված չի կամեցել ենթարկվել հարբած ուսանողների քմահաճույքին։ Այսպիսով նրանք խանգարում են ոչ միայն կարգը մեր հսկողության հանձնված քաղաքում, այլ և անպատվում են կայսերական համալսարանի բարձրագույն անունը։ Թեև նրանց արգելված է գիշերները վառած 20 լապտերներով երևալ փողոցներում և կամ մի տնից մյուսը գնալ, բայց նրանք մինչև անգամ լապտերներից վառում են սիգարները, ինչպես և ծխամորճերը և օրենքի դեմ անպատկառ խոսքեր ասելով շարունակում են անպատիժ զբոսնել։ Իսկ թե նրանք ինչեր են անում հասարակաց զվարճության վայրերում, դրա մի աննշան վկայությունը կարող է լինել հետևյալը, որին և մենք ականատես եղանք։

«Ազնվականների «Աֆրոդիտա» ժողովարանում, որտեղ ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, 30 նաև ժանդարմական գնդապետ Դոնցովը,- երբ սկսվեց դիմակահանդեսը և վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը առանձնացավ հարևան սենյակը վիստ խաղալու, թողնելով, որ մյուսները զվարճանան,- ներս է մտնում անհայտ ոմն, փաթաթված սև դոմինոյի մեջ։ Այն ժամանակ, երբ դահլիճում յուրաքանչյուր ոք շրջում էր իր դիմակով և յուր ընտրած տարազով, սև դոմինոյի մեջ փաթաթված անհայտ ոմն մոտենում է մի խումբ