Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/265

Այս էջը հաստատված է


կանանց, որոնց մեջ լինում են ռատսհեր Ռոզենցվեյգի կինը՝ ջայլամի նման հագնված, լանդգերիհտի ավագ դատավորի երկու աղջիկները՝ կապուցին վանականների զգեստով, կուրատոր ֆոն Յանաուի կինը և դուստրը՝ առաջինն իբրև բևեռային արջ, իսկ երկրորդը սուլթանի հարճի զգեստով,- անհայտ ոմն հանկարծ դեն է շպրտում սև դոմինոն և հարգելի տիկիններին, նաև նրանց դեռատի աղջիկներին ցույց է տալիս Ադամի զգեստը։ Կանանց աղմուկի վրա մենք դուրս թափվեցինք սենյակներից, բայց անհայտ ոմն արդեն չքացել էր, կուրատորի աղջկան, որ սուլթանի հարճի զգեստով էր, 10 թողնելով ուշագնա վիճակում, որպիսին,- ինչպես հավաստիացրեց նրա մայրը, նաև օգնության հասած զինվորական բժիշկ Վերետեննիկովը,- առաջացել էր սարսափից և ամոթխածության հարվածից։ Արդեն ուշ էր, որպեսզի կալանավորեին չարագործին, որի ով լինելը մինչև օրս չի պարզված և միայն կուրատորի վերոհիշյալ դուստրը պատմել է, որ անհայտ ոմն է համալսարանի ուսանող Ֆրիդրիխ անունով, բայց ինչպես է ազգանունը՝ չի հիշում։ Մեր մտադրությունը՝ հարցաքննել համալսարանի 23 ֆրիդրիխ անունով ուսանողներին, նաև 24-րդին, որի անունը Ֆրիդրիխ չէր, այլ 20 Ֆրեդերիքս,- չի բաժանում ժանդարմական գնդապետ Դոնցովը, որը, հակառակ բոլոր իրական ապացույցների, այդ պատմությունը համարում է հետևանք կանանց ջղերի արտակարգ գրգռվածության և զգայականության, իսկ անհայտ ոմնին՝ աննյութեղեն տեսիլք, որը երևացել է կուրատորի դստեր աչքին։

«Լինելով անհանգիստ բարքի տեր և ունենալով ազատ ժամանակ,- նրանք դյուրաբորբոք են պարապությունից։ Բավական է մեկը մյուսին անվանի «dummer Junge» և ահա պատրաստ են էսպադոնով մենամարտելու։ Իսկ եթե անվանեց 30 «Hundsfott», այն ժամանակ էսպադոնին փոխարինում է պիստոլետը, որ շատերն ունեն և մինչև անգամ կան այնպիսիները, որոնց բնակարանը բոլոր տեսակ զենքերի արսենալ է։ Շատերի դեմքը պատած է սպիներով, նաև ծեփոնով, որ հետևանք է սուսերի կամ հրազենի հարվածի։ Դժբախտաբար տնատերերը, վախենալով ուսանողների բանադրանքից,