Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/266

Այս էջը հաստատված է

չեն հայտնում թե զենքերի և թե տեղի ունեցող մենամարտերի մասին։

«Վերոգրյալն առաջանում է նախ այն պատճառով, որ պարոն պրոֆեսորները փոխանակ նրանց առաջնորդելու գիտության ճշմարիտ ճանապարհով, ոչ միայն թերանում են իրենց պարտականությունների մեջ և չեն ներշնչում բարոյական դաստիարակության ոգի, այլ և նույնիսկ ոմանք հրահրում են իրենց սաների բնավորության հոռի կողմերը, և իրենք են հանդիսանում վատ օրինակ, ինչպես հանգուցյալ 10 ռեկտոր էվերսը, որը չնայած զառամյալ հասակին, սուսերամարտի դահլիճում մասնակցում էր վարժություններին, երիտասարդներին անընդհատ խրախուսելով սուսերը պատյան չդնել, մինչև այն չներկվի ախոյանի արյունով։

«Երկրորդ պատճառը մեր հրամանատարության ներքո եղող ոստիկանական մասի խիստ սակավաթիվ լինելն է և վատ սպառպզինումը, որի մասին անցյալ տարվա հուլիս 7-ի № 2206 ռապորտով պատիվ ենք ունեցել զեկուցելու ձեզ։ Ձիերը չեն ստանում հարկավոր ապուր, նրանց արտաքին տեսքն այնքան խղճալի է, որ երբ ձիավարժության ենք գնում 20 մանեժի դաշտը, մեզ վրա ծիծաղում են ոչ միայն ուսանողները, այլ և մնացած ամբոխը։ Նույնը կարելի է ասել ձիասարքի, նաև ձիավորների մասին, որոնց մեծ մասին վաղուց պետք էր քշել տները, որպեսզի նրանք հնդկացորենի դաշտում վախեցնեին ագռավներին և արևի տակ տաքացնեին իրենց կողերը։

«Ահա սրանք են երկու գլխավոր պատճառները, որ ես համարձակվում եմ ներկայացնելու Ձեզ ի բարեհաճ տնօրինություն»։

Մարկիզ Լուչինին ծածկաբար պատասխանել է. «Ձեր 30 ռապորտը կարդացի հաճույքով։ Երևում է, որ Դորպատի ուսանողները հասարակ չարաճճիներ են, և նրանց մեջ չկան քաղաքական ցնորամիտներ, որոնք զբաղվեին ժամանակակից քաղաքականությամբ և լրագիր կարդային, ինչպես գերմանական համալսարաններում։ Ինչ վերաբերում է նրանց հանցագործություններին, ապա դրանց մեծ մասն առաջանում