Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/267

Այս էջը հաստատված է

Է անփորձ և տաքարյուն երիտասարդությունից, որի հանդեպ միշտ պետք է ներողամիտ լինել»։

2

Ուսանողներն ապրում էին աոանձին թաղերում։ Նրանք շատ հաճախ տներն զբաղեցնում էին ամբողջ կորպորացիաներով․ այսպես Ռիդաշե փողոցում ապրում էին լեհերը, Պետերբուրգերշտրասսեի վրա՝ գերմանացիները, էմբախի գետեզրյա տնակներում՝ էստերը։ Ավարտողներին փոխարինում էին նորեկները, որոնց հանդիսավոր 10 ծեսով էին ընդունում կորպորացիայի մեջ։ Նորեկը՝ մինչև ձմեռային սեմեստրի վերջը «ֆուքս» էր,- այսինքն ավագ ընկերների փոքրավորը․ նրան էին ուղարկում գարեջրի, նրա վրա էին կրկնում այն կատակները, որոնց ժամանակին ենթարկվել էին նաև մեծերը։ Գարնանային սեմեստրներին «ֆուքս» դառնում էր «բրենդեր» և արդեն կարող էր ավագների հետ սեղան նստել, նա արդեն երգում էր տրադիցիոն երգերը, ուներ սուսեր և եթե ժրաջան էր, գուցե նույնիսկ մենամարտել էր «մինչև առաջին արյունը»։ Այդպես մինչև «տարեդարձի կոմերշը» այն խնջույքը, որ լինում էր ապրիլի 21-ին։ «Տարեդարձի կոմերշից» հետո բրենդերն իսկական 20 ուսանող էր։ Իսկ թե քանի տարի պիտի ուսաներ՝ հայտնի չէր ոչ իրեն, ոչ ռեկտորին և ոչ այլ ոքի․․․

Կային ուսանողներ, որոնք գալիս էին իբրև երիտասարդ և տուն էին վերադառնում երեխաներով, կնոջով, զոքանչով և այնքան սնդուկներով, որ հազիվ էին տեղավորվում երեք դորմեզի վրա. կային, որոնք այլևս չէին վերադառնում, այլ մնում էին Դորպատում իբրև «մամռապատ գլուխները» («bemooste Haupter»), իբրև մշտնջենավոր ուսանող, և նրանք ծերանում էին այն թաղերում, որտեղ հոսել էր 30 նրանց ոսկյա երիտասարդությունը։ Սակայն և′ նրանք, որոնք վերադառնում էին ընտանիքով, և′ նրանք, որոնք երբեք չէին վերադառնում, նաև նրա′նք, որոնք Դորպատից հեռանում էին ոչ դեպի հայրենիք, այլ ով գիտե ուր, նրանք բոլորը