Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/27

Այս էջը հաստատված է

թե ինքը ինչ-որ կղզիների վրա է և ոչ հայրենի երկրում։ Մի Տաիտի, Ֆորմոզա կամ անհայտ այլ կղզի» ուր ապրում են կարմրամորթներ և ջրերի վրա գերաններից տներ կառուցում ճիշտ այնպես, ինչպես տան կտուրը։

Անթանոսյանը պատմում էր։ Կարո՞ղ էր անհայտ կղզու բնակիչը պատմել, թե ի՞նչ գեղաքանդակ է Ղամրշլուից ոչ հեռու ընկած ավերակ եկեղեցին, ուր եզիդի հովիվները ձմեռը ոչխար են պահում։ Կարո՞ղ էր Տաիտիի բնակիչը պատմել...

Միայն փղշտացին կարող էր արտասվել հուլիսյան աստղազարդ երկնքի տակ, լսելով Հովնաթան Մարչի խոսքը այն10

մասին, թե ինչպես տափարակի մի քարի տակ, թաշկինակը հողով լեցնելուց հետո, նա մի թուղթ է թաղել, որպես հիմնադրեք Նոր Եթովպիո, որպես նոր ուխտ։

եվ այդպիսի զրույցները վերջ չէին ունենա, եթե չլիներ մի դիպված, որի պատճառը այն էր, որ Հովնաթան Մարչի քներակները ցավում էին, ու կարծում էր, թե Հաջի Խարար գյուղը անհայտ կղզու վրա է, տները ցցաշեն են, պատերի տեղ գերաններ են ջրի մեջ։ Երբ Անթանոսյան Հմայակը հայրենի երկնքում մի համաստեղություն էր փնտրում և Հարդագողի ճանապարհից մտքով գիծ անցկացնում մինչև β աստեղաշարը20 , Հովնաթան Մարչը վեր կացավ, մոտեցավ կտուրի ծայրին ցցած կոտրած կարասին, որով ամեն առավոտ օջախի ծուխն էր բարձրանում։

Դիպվածը, ճիշտ է, վերևից սկսվեց, հենց ծխնելույզի կարասից, բայց աղմուկը խրճիթից ելավ, որովհետև վերից ծլլացող հեղուկը հանգցրեց ճրագը և Հովնաթան Մարչին այնպես թվաց, թե պետքարանում մարդիկ են խեղդվում։ Այդպես չէր կարծում, սակայն, տանտերը, որի խոր համոզմամբ, հուլիսյան աստեղազարդ գիշերին, երկինքը երբեք անձրև չի թափում և այն էլ ծխնելույզով30 ։

Աղմուկի վրա շոֆերը դուրս թռավ, և մինչդեռ Հովնաթան Մարչը Անթանոսյանին ապացուցում էր, որ պետքարանում մարդիկ են խեղդվում, իսկ փղշտացի Հմայակը մեջքով կտուրն էր հրում, ուզում էր, որ կտուրը տեղ անի և պարտակի իրեն, շոֆերը բակում շապկանց կանգնած և բռունցքը դեպի կտուրը ճոճող տանտիրոջ հետ՝ մոտավորապես այսպես էր խոսում.