Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/272

Այս էջը հաստատված է


«Կլուբեն-մարկտ», ով պղինձ գրոշներ և ով` դրամների այդ կույտի վրա միայն դարձնում էր իր ունայն գրպանը։

Այդ ուսանողները կատաղի սուսերամարտիկներ էին։ Պոլիցեյմեյստեր Կրուշինսկու հաղորդած «բոլոր տեսակի հրազենների արսենալը» գտնվում էր կղմինդրյա այն կտուրների տակ, որի բնակիչը, երբ տխուր անձրևը թմբկահարում էր կտուրը, կարոտով էր նայում թրադաշույնին, ապա առնում էր հին գերմանական երկար սուսերը և ձանձրույթից մենամարտում էր սյունի հետ։ Նրանք ջերմ պաշտպաններն 10 էին տրադիցիաների և երբ հանկարծ լսեին ընկերոջ օգնության աղաղակը, թռչում էին կատաղած վագրերի նման և վա՜յ թշնամուն, եթե նա վաղօրոք չէր ազատի իրեն, ապավինելով արագավազ ոտքերին։ Նրանք ունեին մի չոր գլուխ, որ ամեն րոպե կարող էին փորձանքի տալ։ Գուցե թե մի հեռավոր նահանգի խուլ գյուղում նրանք մայր ունեին կամ հայր և կամ այլ ազգական, բայց ոչ նրանք գիտեին որդու մասին և ոչ որդին էր հիշում հեռավոր գյուղը։ Նրանք ժառանգներն էին այն ըմբոստների, որոնք Վարտբուրգում խարույկի բոցերի մեջ վառեցին խավարամիտ գրքերը և սուսերները մերկացրին՝ 20 երդվելով պայքարել հանուն պատվի, ազատության և հայրենիքի։ Նրանց ականջների տակ դեռ հնչում էր որոտն այն գնդակի, որով Մանհեյմում ուսանող Զանդը սպանեց Ավգուստ Կոցեբուին։ Ու թեև նրանց օձիքների վրա ոսկեթելով գործված էր «Humanitas» բառը, բայց նրանք ավելի նման էին ծովահենների, և հազիվ թե առանց պատժի նրանց ձեռքից ազատվեր մեկը, որ կհանդգներ անարգել նրանց հայրենիքը, Մայր ճեմարանը և ուսանողների կորպորացիան։

Ընկերները նրանց ավանում էին «սև եղբայրներ», որովհետև նրանք հազնում էին սև «կրագեն»՝ երկար թիկնոցներ, 30 որ իջնում էր մինչև կրունկը։ Նրանց կարելի էր տեսնել տարօրինակ զգեստներով և գույնզգույն գլխարկներով, որոնց ծոպերը կախվում էին ականջի վրա, մազերը մինչև ուսերը,- նրանք անցնում էին փողոցներով, հավաքվում էին հաուպտվախտի առաջ և, ծխելով հաստ ծխամորճերը, բարձրաձայն հռհռում էին, երբ նրանց կողքով անցնում էր մի հաստլիկ ռուս կին։ Նրանք խառնվում էին հրապարակների բազմության, երբեմն