Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/273

Այս էջը հաստատված է

բեմն տեղն ու տեղը դատաստան էին անում մի հրեա նպարավաճառի, որը կամ կշեռքի մեջ խաբել էր, կամ ապրանքը մի գրոշի թանկ էր ծախել։ Հենց որ փողոցի անկյունում նրանք երևային, նպարավաճառներն իսկույն դադարեցնում էին աղմուկը, որպեսզի որևէ կերպ չգրավեն նրանց ուշադրությունը։ Վերջապես նրանց խմբերը վերադառնում էին իրենց թաղերը՝ երգով և ծնծղաների նվագով և եթե խումբը նույնիսկ տասը հոգի էր, այնուամենայնիվ, նրանք փողոցը լցնում էին այնպիսի աղմուկով, որ կարծես անապատից շարժվել և ահավոր զորությամբ 10 անցնում է վաշկատուն թափառականների մի ամբողջ բազմություն, և փողոցում լսվում է զենքերի շաչյուն, ձիերի դոփյուն, նախիրի բառաչ և ինչ-որ անծանոթ ռնգային հնչյուններ։

Փողոցի բնակիչները հետաքրքրությունից բարձրացնում էին պատուհանի վարագույրը կամ դուրս էին գալիս պատշգամբ և գաղտագողի նայում էին տարօրինակ արտաքինով այդ երիտասարդներին, որոնց կրունկների պղնձե խթանները այնքան ախորժալուր էին զրնգում, և զրնգոցն արձագանքում էր կանանց սրտերում։ Պատուհաններից և պատշգամբից դիտողների 20 մեջ կային, որոնք դժգոհում էին այդ աղմուկից, կային, որոնք միայն դիտում էին, բայց կային որոնք հիանում էին։ Եվ երբ նրանք վաղուց արդեն անցել էին, պատահում էր, որ մի մանուկ աղջիկ դեռ չէր իջեցնում վարագույրը, երկար ժամանակ դեմքը չէր հեռացնում պատուհանից և տխուր աչքերով նայում էր փողոցին, որտեղով անցավ այդ զարմանալի թափորը...

3

Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը, որի մասին հիշատակում է պոլիցեյմեյստեր Կրուչինսկին, գտնվում էր Ռևելշտրասսեի 30 վրա։ Պանդոկն զբաղեցնում էր ներքնահարկը մի խարխուլ տան, որի վերին հարկում ապրում էին նախկին ծովագնացներ, որոնք իրենց կյանքի արևմուտն անց էին կացնում ձկնորսությամբ և նավարկությամբ էմբախ գետի վրա։ Գետը հոսում էր պանդոկի կողքով և այն ժամանակ, երբ նավավարները