Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/275

Այս էջը հաստատված է


Ֆրաու Ֆոգելզանգը երկար տարիների ընթացքում լսելով ուսանողներին և նրանց խոսակցությունները, այնքան էր լավատեղյակ համալսարանի կյանքին, որ երբեմն, կտրտելով ապուխտած միսը կամ բաց անելով մեղրագինու նոր տակառ, խառնվում էր իր սաների վեճին, «Իսկ ես կասեմ, որ այս կուրատորը կարող է միայն թուղթ խաղալ... Ափսոս չէ՞ր ծերունի Դիտրիխը։ Եվ քննությունւներն էին մեղմ, և ուսանողները ոչ մի էկզեգետիկա չէին սովորում, և չկային այսքան խստություններ, այլ միայն կար հոմելետիկա, աստվածաբանություն 10 և զվարճություն։ Ահա թե ինչ կար, երբ կուրատորը բարի Դիտրիխն էր»։ Իսկ թե ի՞նչ է «էկզեգետիկան» և ի՞նչ «հոմելետիկա»,- միայն այդ չգիտեր ֆրաու Ֆոգելզանգը, բայց գիտեր, որ ուսանողները մի ժամանակ ավելի շատ էին զվարճանում, քան այժմ։ Եվ երբ այդպես էր ասում, ուսանողները հռհռում էին ֆրաու Ֆոգելզանգի անկեղծ վրդովանքի համար նաև այն պատճառով, որ պանդոկի տիրուհին գիտություններն իրար էր խառնում,- և դադարեցնելով վեճը, երկու կողմերն էլ համաձայնում էին, որ զվարճությունն առաջ ավելի կատաղի էր և, նորից լցնելով գավաթները, խմում էին առասպելական կուրատոր Դիտրիխի 20 լույս հիշատակին...

Ահա թե ինչպիսի նշանավոր կին էր ֆրաու Ֆոգելզանգը, և ծերունի Կրուչինսկին ամեն առիթով կարող էր ռատսհեր Ռոզենցվեյգին ասել, որ պետք է փակել այդ «անբարոյականության որջը, որտեղ պատանի մարդկանց մարմինը ծանրաբեռնում են ոգելից խմիչքներով և ապա, ինչպես կատաղած ցուլերի, բաց են թողնում անմեղ քաղաքացիների վրա․․․»։

Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկն ուներ այնպիսի հարմարություններ, որից զուրկ էին քաղաքի մյուս գինետները։ Երբ 30 պատահում էր, որ ուսանողների խրախճանքը երկարում էր և գինուց հաղթվելով նրանք գլորվում էին գետին կամ սեղանից այլևս չէին կարողանում բարձրացնել ծանրացած գըլուխները, ինչպես թրադաշույնով զարկված զինվորներ, որոնք կռվի դաշտում փռվել են և մահվան քնի մեջ անշարժ են և միայն մեկը խռռացնում է,- ահա այդ ժամանակ ծխի գոլորշիների մառախուղի մեջ երևում էր ֆրաու Ֆոգելզանգը՝