Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/277

Այս էջը հաստատված է

եկեղեցական պատմությունը և նույնիսկ էսթետիկան, որի դասախոսն անվանի ձիավար էր և ուսանողներին դասավանդում էր սուսերամարտի և ձիարշավի կանոններ, նաև լողանալու արվեստ։ Եվ զարմանալի չէր, երբ «ձեղունահարկի բնակիչը» մանավանդ կիրակի օրերը, առնելով «հերր» պրոֆեսորի թելադրած դասախոսության տետրը և կամ այն գիրքը, որից ընթերցում էր պրոֆեսորը, գնում էր բարի Ֆոգելզանգի պանդոկը, նախ ողջունում էր տիրուհուն, որը դեռ նոր էր լվացվում, կատակում էր սպասավորուհու հետ, նավավարներից լսում էր զանազան նորություններ 10 և, պահանջելով մի գավաթ գարեջուր, քաշվում էր անկյունը, և բարոյախոսության գրքի իմաստությունները համեմում էր Մյունխենի գարեջրով։ Հետո ներս էր մտնում մի ուրիշ աստվածաբան, որը միայն ողջունում էր ֆրաու Ֆոգելզանգին և այլևս չէր լսում նավավարներին և ոչ էլ կատակում էր սպասավորուհու հետ, որովհետև պանդոկի խորքում նա նկատել էր միայնակ նստած ընկերոջը։ Նրանք երամի առաջիններն էին, որոնց հաջորդում էին ուրիշները՝ փոքրիկ խմբերով, և կարճ ժամանակից հետո պանդոկը լցվում էր երիտասարդ մարդկանցով, որոնցից անհամբերները արդեն հանում 20 էին գրատները, ոմանք կանաչ մահուդի սյուրտուկները, ոմանք շլացնում էին գույնզգույն ժիլետով, և մշուշի մեջ ցոլանում էին կարճ սուսերները, - և բոլորը զվարճանում էին, ինչպես այն դարում գիտեին զվարճանալ երիտասարդ մարդիկ, որոնք ինքնագլուխ էին, հոգսը դեռ չէր ծանրացել նրանց ուսերի վրա և որոնց առաջին դասը եղել էր այն, ինչ որ անհայտ նկարիչը գրել էր պանդոկի ճակատին՝ «Քանի ողջ ենք, պիտի ապրենք»։

Այդպիսի մի կիրակի, երբ խրախճանքը նոր էր բորբոքվել, և դեռ մի սեղանի շուրջ վիճում էին այն մասին, թե ռուսներին կհաջողվի՞ գրավել Վիսլայի կամուրջը, և գտնում էին, 30 որ երբ լեհացիները չդիմադրեն, ֆելդմարշալ Դիբիչը կարող է գրավել և′ Վիսլայի կամուրջը, և′ Վարշավան. մյուս սեղանի շուրջ խոսում էին ասիական խոլերի մասին և կարծիք էին հայտնում, որ այդ ժանտամահը իցիվ թե հասնի մինչև Դորպատ, քանի որ, ինչպես ասել էր պրոֆեսոր Շիմանը, Յուտլանդիայի հողից բարձրանում է այնպիսի շունչ, որի մեջ կխեղդվի հնդախտը. երրորդ սեղանի շուրջ ոչ վիճում էին