Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/280

Այս էջը հաստատված է

- Ինչպե՞ս։ Ուրեմն այլևս չզվարճանա՞նք, գինի չխմե՞նք։

- Որեմն դառնանք ճգնավորնե՞ր և չունենա՞նք սիրելի կին։

- Իսկ աստվածաբանության մասին լավ ասեցիր։ Շատ լավ ասեցիր։ Բոլորովին ավելորդ տեղը կորցնում ենք մեր ժամանակը։ Իսկ զվարճության մասին սխալ ես,- և Օտտոկար Դրիշը, որ ամենահին ուսանողն էր, և որի մազերը ճերմակել էին անքուն գիշերներից, որ նա անց էր կացրել գինի խմելով, 10 այդ խոսքն ասաց ու մոտ քաշեց գավաթը, երկյուղելով, որ Թոմաս Բրյուլլի խոսքերից ոգևորված հանկարծ կջարդեն գավաթները և շշերը կջարդեն, կջարդեն նաև պնակները և ամեն ինչ կջարդեն և կերդվեն այլևս չխմել ոչ գարեջուր, ոչ մեղրագինի և ոչ այլ տեսակ գինի։

- Լսեք իմ խոսքը։ Դեռևս բոլորը չեմ ասել։ Ես չեմ ասում, որ այլևս չխմենք և չմենամարտենք էսպադոնով կամ պիստոլետով և կամ այլ զենքով, եթե լինի թշնամի, որ անարգել է մեզ. մեր կորպորացիային և կամ որևէ ծանր խոսք է ասել մեր հոգևոր մոր մասին։ նաև չեմ ասում, թե այլևս մի 20 գրկեք ձեր սիրուհիներին, նրանց համար կիթառ մի նվագեք և մի պարեք պարահանդեսներում։

- Հիմա որ միանգամայն ճշմարիտ ես, Թոմաս,- և Օտտոկարը բարձրացրեց գավաթը,- ողջ լինես։

Մյուսները ևս բարձրացրին գավաթները։

- Դեռ սպասեք, սիրելի բարեկամներ։ Թողեք, որ խոսքս վերջացնեմ և այն ժամանակ դատեք, որ դատաստանով կուզեք։

- Թողե′ք վերջացնի, թողե′ք․․․

- Շարունակիր, Թոմաս,- կանչեց «սև եղբայրներից 30 մեկը

- Հիմա կասեմ բոլորը,- Թոմասը ոտքը դրեց նստարանի վրա, ամբողջ մարմնով հենվեց ծնկանը և ասաց,- ինչի՞ նման է, երբ մենք այստեղ զվարճանում ենք, իսկ այնտեղ մեր ընկերներին, մեզ նման ուսանողներին ծեծում են, ինչպես օրդոնան-հաուզում ծեծում են անպաշտպան սոլդատներին․․․