Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/281

Այս էջը հաստատված է

- Ո՞րտեղ, ո՞վ,- և բոլորը վեր թռան, ոմանք ձեռքերը տարած դեպի սուսերները, իսկ Օտտոկար Դրիշը, որ չէր համբերել և դատարկել էր գավաթը, բղավեց.

- Ասա, ո՞ւմ են ծեծել...

- Կասեմ ում են ծեծել... Ծեծել են Խարկովի համալսարանի ուսանողներին։ Նրանց չեն ծեծել իրենց ընկերները, և ոչ էլ ծեծվել են հարբած վիճակում որևէ չարաճճի արարքի համար։ Նրանք ըմբոստացել են ռեկտորի դեմ, որովհետև նրանց հետ վարվում էին ինչպես ճորտերի հետ։ Թքում էին 10 նրանց երեսին և օրը ցերեկով ուսանողին պատժում էին, մերկացնելով մարմնի այն մասերը, որ ամոթ է ասել։ Մերկացնում էին և ստիպում, որ ընկերները ճիպոտներով ծեծեն։

Ահա թե ինչպես են ապրում մեր եղբայրներն այնտեղ։ Այդ կարգերից դժգոհ, նրանք ըմբոստացել են և փշրել ռեկտորի տան ապակիները...

- Այդ բանում նրանք մեզ նման են,- լսվեց մի ոգևորված ձայն։

- Նրանք ջարդել և փողոց են թափել ամբիոններն այն պրոֆեսորների, որոնք ոչ թե դասախոս են եղել, այլ հարբած 20 կազակ։ Նրանք դուրս են եկել փողոց և խարույկի վրա հրդեհել ատելի գրքերը։ Բայց այդ ժամանակ ռեկտորի հրամանով վրա են թափվել վայրենի կազակները, կրակ են բացել և գերի բռնել ուսանողներին, պատժել են սոսկալի պատիժներով։ Իսկ ամենից համարձակներին հագցրել են սոլդատի շինել և կնուտի տակ քշել են այնպիսի հեռավոր տեղեր, որտեղից ոչ ոք չի վերադարձել և չի վերադառնա... Ահա թե ինչի մասին է խոսքը։ Իսկ մենք այստեղ միայն զվարճանում ենք և չենք հիշում մեր ընկերներին և ոչինչ չենք անում, կարծես մենք ստեղծված ենք միայն զվարճության և աստվածաբանության 30 համար...

- Իսկ ի՞նչ անենք մենք։

- Մենք այդ մասին չէինք լսել։

Եվ այդ երկու ձայնից բացի, չլսվեց ուրիշ ձայն, տիրեց այնպիսի լռություն, որ լսելի էր ջրի կաթկթոցը մի ինչ-որ պղնձի մեջ։ Բայց շուտով այդ էլ չլսվեց, որովհետև ֆրաու