Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/282

Այս էջը հաստատված է

Ֆոգելզանգը, որ սովորություն ուներ խրախճանքի աղմուկի մեջ ննջելու, զարթնեց ահավոր լռությունից, ինչպես ջրաղացպանը, որ վախեցած վեր է թռչում, երբ այլևս չի լսվում ո′չ ջրի շառաչը, ո՜չ քարի աղմուկը։ Ֆրաու Ֆոգելզանգը զարթնեց և ամրացրեց տակառի ծորակը, որից մեղրագինին կաթ֊կաթ ընկնում էր պղնձե փարչի մեջ։ Ապա զարմացած նայեց ուսանողներին և նույնիսկ վեր կացավ, որ մոտենա նրանց, մոտենա և հարցնի, թե ինչո՞ւ են խոնարհել գլուխները և ինչո՞ւ են լուռ ծխում ծխամորճերր, և այլևս շեն հնչում 10 այն զվարթ երգերը, որոնց շառաչի տակ ննջում էր ֆրաու Ֆոգելզանգը։

- Իսկ մենք ի՞նչ անենք, Թոմաս...

Բայց ոչինչ չկարողացավ ասել Թոմասը, իսկ մյուսները լուռ մտածմունքի մեջ էին, ոմանք իրենց մտքում արդեն մի բան էին վճռել և մռայլ նայում էին սառչող մեղրագինուն, երբ դռների մոտ լսվեց մի աղաղակ։

- Burschen, heraus- և ներս ընկավ մեկը, որ ո′չ գդակ ուներ, ո′չ թիկնոց, և որի ձեռքից արյուն էր կաթում, և արյունոտ էր ճակատը, և չէր իմացվում ճակատին և՞ս վերք 20 կար, թե նա արյունոտ ձեռքով սրբել է ճակատը։

- Արշինավորները մերոնց ջարդում են Քարե կամրջի մոտ...

Ինչպես վագրը, որ ոստյունից առաջ պահում է շունչը և փակչում գետնին, ապա ամեհի թափով թռչում է որսի վրա, և ահից որսը գոչում է այնպես, որ սարսափում են մյուս գազանները հեռու հեռուներում, այնպես էլ «ձեղունահարկի» բնակիչները» նախ ահաբեկվեցին այգ գույժից և գունատվեցին, ապա կատաղությունից այնպես մռնչացին, որ դղրդացրին հին կամարները, և հաջորդ վայրկյանին այլևս ոչ ոք 30 չմնաց պանդոկում, և միայն վայր ընկած աթոռները և մի քանի լիքը դավաթներ վկա էին, որ այստեղ խրախճանք կար, և անակնկալ պատահարից դուրս են թռել զվարճացողները, որոնք ուր որ է պիտի ետ վերադառնան և այն միայնակ թիկնոցը, որ դեռ պահում է տիրոջ մարմնի ջերմությունը, նորից պիտ հանգչի նրա երիտասարդ ուսերին։