Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/284

Այս էջը հաստատված է


անխիղճներ», հետզհետե թուլացող ձայնով կանչում էր մահուդավաճառը, բայց այդ ձայնից արդեն հայտնի էր, որ եթե նրան բաց թողնեին, նա հազիվ մի քանի քայլ կաներ և կգլորվեր գետին, որովհետև շատ անխիղճ էին ծեծել նրան։

«Չթողնեք աղյուսներին մոտենան»,- բղավեց Թոմաս Բրյուլը, որ հենց առաջին վայրկյանին նկատել էր թշնամու մի փոքր խմբի։ Այդ խումբն ուզում էր գերանների վրայով բարձրանալ և գործի դնել աղյուսների այն կույտը, որ ինչ որ շինության համար գերանների հետ թափել էին հրապարակի 10 մոտ։ Եվ ինքն իսկույն թռավ այն կողմը, նրա հետևից «սև եղբայրները»։ Օտտոկար Գրիշը, ինչպես գագաթից գլորվող ապառաժ, ահագին թափով նետվեց բազմության մեջ և այնքան հեռու գնաց, որ հասավ կամուրջի կեսին, որտեղ աղմկում էին հակառակորդի պահեստի ուժերը, որոնք վայրենի աղաղակներով խրախուսում էին առաջիններին։ Նրանք մի վայրկյան ետ քաշվեցին, Օտտոկարը գրատը փաթաթեց իբրև վահան և հարձակվեց այն ժամանակ, երբ շրջապատողները վրա վազեցին։ Այդ տեսարանը նման էր հողմի պտույտին, երբ երկնասլաց սյունի մեջ իրար են խառնվել տերևներ, շյուղեր, 20 փետուրներ, և ամեն ինչ պտտվում է մի ահավոր արագությամբ, ոչինչ չի երևում թանձր փոշու մեջ, և միայն հեռվից մի հոգնած ուղևոր նայում է այդ սևակնած պտույտին և արագացնում է քայլերը, որպեսզի փրկվի վերահաս փոթորկից։ Արդեն շատերն են գլորվել գետին, արդեն երևում են արյունոտ երեսներ, ծվեն-ծվեն քրքրել են Օտտոկարի սյուրտուկը, փշրել են նրա սուսերը և ահա մի վիթխարի մարդ մեջքից գրկել է Օտտոկարին և գետնից կտրելով, նրան տանում է դեպի կամուրջի եզրը։ Վայրենի հռհռում են մյուսները, իսկ մեկը ծվծվում է. «ջուրը, ջուրը քցիր շան ձագին», բայց Օտտոկարն 30 արնամխած աչքերով տեսավ կամրջի երկաթյա վանդակները, ոտքերով հենվեց երկաթին և թիկունքով այնպես հրեց մարդուն, որ տրաք-տրաքեցին նրա ձեռքերի մկանները, և մարդն անզոր ընկավ։ Օտտոկարը դուրս պրծավ նրա գրկից և նորից բորբոքվեց բռունցքակռիվը։

Մի այլ տեղ ուսանողները շրջապատել են մսավաճառ Կոլեսնիկովին։ Գեր մսավաճառը գործի է դրել կարճ