առանց թաքցնելու իր հիացմունքը, նայում էր երիտասարդի մաքուր սափրած երեսին, որ վարդագույն էր երեկոյի սառնից, և նրա խելոք աչքերին, որոնց տիկին էլոիզն առաջին հանդիպումից հետո անվանել էր «մութ ծովեր»։
- Ո՞վ կա ներսը,- և երիտասարդը գլխով նշան արեց դիմացի սենյակի կողմը, որտեղից լսվում էին ինչ-որ խառն ձայներ։
- Տղամարդուն չի վայելում այդպիսի հարցասիրություն,- կեղծ լրջությամբ հանդիմանեց տիկին Աուսլենդերը և նրա 10 վրա նայեց այնպես, ինչպես կնայի ամուսնացած կինն իրենից ավելի երիտասարդ տղամարդու, որի առնական միամտությունն ամեն ինչ ճաշակած կնոջը հիշեցնում է և այն, որ նրա համար անդարձ կորել է, և այն, որ դեռևս մնում է, ինչպես ծառի վերջին պտուղը՝ ցուրտ աշունքին։
- Ուրեմն դուք ոչինչ չե՞ք լսել այսօրվա դեպքերի մասին,- հարցրեց տիկին Պարրոտը։
- Ո՛չ, տիկին,- և նա ուզեց երդվել, բայց հիշեց, որ պրոֆեսորն արգելել է երդվելը, իբրև «անվայել բան, որ հատուկ է միայն ռուս աստիճանավորներին և վաճառականներին», 20 ինչպես ասել էր պրոֆեսորը։
- Ես ճաշից հետո գնացել էի իմ հիվանդ բարեկամի մոտ․․․
- Ինչպե՞ս է հիմա այդ խեղճ մարդը,- և տիկին Պարրոտը թեթև հառաչեց։
- Նա երևի երբեք այլևս չտեսնի իր հայրենիքը,- տխուր ասաց երիտասարդը։ Մի պահ լռեցին, կարծես երեքով էլ միտք էին անում, թե ինչքան ծանր է երբեք չտեսնել հայրենիքը։
- Իսկ հետո ո՞ւր գնացիք,— լռությունը խախտեց տիկին 30 Աուսլենդերը։
- Այնտեղից ես գնացի Դոմբերգ, որովհետև այդ զրույցն ինձ ևս հիշեցրեց իմ հեռավոր հայրենիքը,- նրա ձայնը դողաց, դողդողաց նաև ներքին շրթունքը։ Տիկին էլոիզը խղճահարվեց և նրա սիրտը շահելու համար ասաց․
- Իմ երիտասարդ բարեկամը թող չտխրի․․․ Դուք մի օր պիտի տեսնեք ձեր հեռավոր հայրենիքը․․․ Այ, մենք երբեք