Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/29

Այս էջը հաստատված է

Ա՜խ, այդ երջանկությունը... Կատուն դռան շեմքին, արևի տակ ծուլորեն պառկում է, հորանջում և երբ արևից խաղում է արյունը, թաթերն այնպես նազանքով է մեկնում, ասես երջանկությունն արևի շողերի մեջ լողացող դեղին թիթեռնիկ է։

Պատարագը շարունակվում էր։ Մերթ բեմից էին երգում, մերթ ներքևից պառաված ու երեր ձայնով մեկը պատասխանում էր, գովում լուսավորչական աստծուն, որ մուտքի առաջ չոքած գաղթական բիձայի համար բավական նման էր պատարագիչ Արիստակես եպիսկոպոսին։ Նույն ալեհեր միրուքը, փառահեղ մալանչներով մինչև գոտին կախ ընկած, նույն սպիտակ 10 ու կակուղ մատները, որ դեղին մոմի էին նման և բույրը՝ կնդրուկի, խունկի և զանազան անուշահոտ յուղերի միախառնված բույրը, որ օդում բարակ հետք էր թողնում ամեն անգամ, երբ Արիստակես եպիսկոպոսը մայր դռնից ներս էր մտնում, վիզը վեհորեն աջ ու ձախ դարձնում՝ տեսնելու, թե քանի՞ հոգի են չոքել վանքի սառը քարերին։ Համարյա ամեն օր նույն տեղում գաղթական բիձային էր տեսնում, մի քիչ մշեցի տեր Հուսիկ քահանային, մոմի արկղի առաջ կանգնած։

Այն բառերը, որ ելնում էին պատարագիչ սրբազանի բերանից, որ հնչում էին դպիրներն ու երգասաց տիրացուները,- 20 Հովնաթան Մարչի համար սոսկական գրաբար չէր, այլ աստվածային երաժշտություն, մի անտես երգեհոն, որի ամեն մի ելևէջի հետ հոգին ոչ միայն բարձրանում էր մինչև վանքի գմբեթը, այլև աղավնակերպ դուրս թռչում նեղլիկ պատուհանից և ո՞վ գիտե, ի՜նչ հրաշքով խառնվում հուլիսյան կապույտ երկնքին։

Խոնավությունից պատերի կրածեփը տեղ-տեղ ճաքել էր, թափվել։ Հին յուղաներկ նախշերն ավերվել էին, ասես ժամանակը կեղտոտ լաթով սրբել էր պատերը, ցեխոտ ջուր շաղ տվել, մի տեղ սևացրել, մի տեղ էլ գույները առաջվա պայծառությամբ 30 թողել։ Ժամանակը վաղուց էր իր վճիռը կարդացել վանքի համար, մնում էր, որ նույն ժամանակն ուղարկի դատական կատարածուին ըստ ցուցակի եղած գույքը հանձնելու այն անհատակ անդունդին, որ պատմություն է կոչվում։

Հովնաթան Մարչի աչքերը սահում էին պատերի վրայով, նայում նկարներին, նախշերին։ Ահա հրեշտակապետը՝ թրով