Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/290

Այս էջը հաստատված է

կատարյալ Edelmann է, և ոչ ոք չի մերժի նրան իր աղջկա ձեռքը․․․ Իսկ Արմենիերն առաջին օրերը չգիտեր, ինչպես գործածի պատառաքաղը և չգիտեր կարտոֆիլն ուտելու կերպը։

Արմենիերն Աբովյանն էր։ Դորպատում նրան այդպես անվանեցին այն օրից, երբ բնակիչները քաղաքի փողոցներում տեսան նրա օտարոտի դեմքը, հարավի մարդու վառվռուն և մեծ աչքերը և մանավանդ հայ դպիրի կապան և ջիբրուն, որ նա առաջին օրերը հագնում էր Պարրոտի տուն գնալիս։ Նրա վրա նայում էին, 10 ինչպես զարմանալի հրաշքի վրա, և ծանրամիտ բյուրգերները, որոնք երեկոները նստում էին դարպասների առաջ, երկար նայում էին նրա ետևից, և նրանցից մեկը, որ դիպվածով եղել է թաթարների երկրում կամ հասել էր մինչև Հաշտարխան, պատմում էր առասպելախառն պատմություններ հեռավոր հարավի մասին։

Կանայք և աղջիկները գաղտագողի հայացքով ուղեկցում էին նրան, իսկ ավելի համարձակները ժպտում էին, և երբ նրանց կողմն էր նայում Արմենիերը, հանկարծ զվարթ քրքիջով պատուհանը փակում էին նրա վրա։ Ոչ մի կասկած, որ այդ 20 սենյակում, ուր հավաքվել էին տանտիրուհու աղջիկները և նրանց ընկերուհիները, դեռ շատ պիտի խոսեին նրա մասին. աղջիկների մեջ պիտի հայտնվեր մի Գրետխեն, որը պիտի հանդիմաներ ընկերուհիներին, երբ նրանց չարաճճի շաղակրատությունն անցներ ամոթխածության սահմանից։ Ընկերուհիները պիտի հարձակվեին Գրետխենի վրա, նրան պիտի բամբասեին, այդ աղջիկը հուզմունքից պիտի կարմրեր և ապա առանձնության մեջ զգար մի քաղցր տառապանք։

Այդպես էին ճանաչել նրան և, ինչպես հաճախ է լինում, առաջին տպավորությունը մնացել էր անջնջելի։ Այդ բանին օգնել էր նաև Մարյա Աֆանասևնան, ռուս սարկավագի կինը, 30 որի տանը մի քանի ժամանակ Արմենիերն ապրել էր։ Անհանգիստ կաչաղակի նման մի բակից մյուսն էր մտնում այդ գնդլիկ կինը, և երբ հարցնեին նրա տան կենվորի մասին, նա երգելով ասում էր. «Ի՜նչ կենվոր, աստված իմ... Իսկական սուրբ։ Ծոմ է պահում, գիշեր-ցերեկ կարդում է, և իրենց լեզվով աղոթում է․․․ Եվ ինչպե՜ս է աղոթում, այդ ինչ ձայն է, ինչ լեզու է։ Թեև չեմ հասկանում, բայց հավատում եմ, որ