Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/291

Այս էջը հաստատված է


սրբազան լեզու է... Իմ ամուսինն ասում է, որ նրանց լեզուն աշխարհի աոաջին լեզուն է․ նրանց լեզվով է խոսել Նոյը, հենց որ սարից իջել է։ Ահա թե ինչ լեզվով է խոսում...»։- «Իսկ գինի խմո՞ւմ է, խոսո՞ւմ է կանանց հետ. պետք է, որ նրանց օրենքն արգելի այդ բանը»,- հարցնում էին հետաքրքրված հարևանուհիները։ «Սուտ խոսքեր են. նա կանանց հետ խոսում է, բայց խմել չի սիրում. ամբողջ օրն իմ աղջիկը նրա հետ է... Թեև փոքր է, բայց ես իմ աղջիկը նրան կին կտայի»,- և Մարյա Աֆանասևնան խորամանկ ժպտում էր, «Նրանց մոտ սովորություն է 10 փոքր աղջիկ առնելը... Բայց իմ Օլգան շատ փոքր է, դեռ երեխա է և ոչինչ չի հասկանում այդ բաներից»։ Եվ Մարյա Աֆանասևնան այնպես անկեղծ էր կսկծում, որ աղջիկը փոքր է և այնպես էր գովում իր տան կենվորին, որ հարևանուհիներն ակամա նայում էին իրենց հասած աղջիկներին։

Բայց ոչ մի Մարյա Աֆանասևնա չէր կարող Արմենիերի համբավը Դորպատում այդքան տարածել, եթե այդ բանին հակառակ լինեին բարեհոգի տնատերերը և ուսանողները, ասինքն՝ ֆրաու Ֆոգելզանգի բարեկամները։ Պատահում էր, որ ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում ուսանողներից մեկը, 20 որ քաջ գիտեր Արևելքի հին պատմությունը, նաև աշխարհագրություն, պատմում էր այն հեռավոր երկրի մասին, որտեղ գտնվում էր բիբլիական լյառը՝ Արարատը։ Եվ ծայր էր առնում վեճը՝ կբարձրանա՞ «հերը» պրոֆեսորն այդ լեռան կատարը, թե՞ չի բարձրանա, արդյոք իրենց հայրենակցին կհաջողվի՞ Նոյյան տապանի տեղը խրել այն խաչը, որ պատրաստել է իրենց քաղաքի դարբինը... Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում նրանք նստում էին մինչև ուշ գիշեր, և հանկարծ ոտքի էր կանգնում մի ծերուկ ձկնորս, որը զրույցի ընթացքում 30 առել էր առաջին քունը, և բարձրացնում էր գավաթը. «Հաջողություն մաղթենք մեր հայրենակիցներին, որոնք այժմ, ով գիտե, ինչ փոթորիկների մեջ են, որովհետև ինչպես ծովում, այնպես էլ հավիտենական սառույցների վրա...»։ Եվ նույնիսկ հուզվում էր ֆրաու Ֆոգելզանգը, երբ լցնում էր մաղթության գավաթները, որովհետև նրա համար ևս սարսափելի էր փոթորիկը հավիտենական սառույցների վրա։