Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/292

Այս էջը հաստատված է

Պրոֆեսոր Պարրոտին նրանք դիմավորեցին, ինչպես հաղթանակից վերադարձող զորավարի։ Եվ շատ գարեջուր խմեցին այդ և հաջորդ օրերը, իրար հաղորդելով դժվար վերելքի այնպիսի մանրամասնություններ, ասես բոլորը, և մինչև անգամ ֆրաու Ֆոգելզանգը և նույնիսկ այն ձկնորս ծերուկը,- բոլորը բարձրացել էին Արարատի գագաթը և այժմ իրենց տանը, հարազատների շրջանում վերհիշում էին այդ վտանգավոր ուղևորությունը։

Դեռևս կենդանի էին զրույցները Արարատի վերելքի մասին 10 և առանձին ակնածանքով էին գլուխ տալիս «հերր պրոֆեսորին», երբ հայտնվեց հայը՝ իսկական բնակիչը Արարատյան աշխարհի, որ երկրորդն էր բարձրացել և գերմանացու կապարե խաչի կողքին Արարատի գագաթին խրել էր իր ձեռագործ փայտե խաչը։

Ահա ինչը նրա համար Դորպատում ստեղծեց համբավ զարմանալի արագությամբ, և հենց հաջորդ օրից նա դարձավ մեկը, որին շատ տներում գրկաբաց կընդունեին, որի անցնելուն սպասում էին փողոցի բնակիչները, և որի մասին պատմում էին, թե մինչև 20 Դորպատ գալը նա չգիտեր գարեջուրը, և ինչպես փոքր տղա նա հրճվանքով դիտել էր գույնզգույն թղթերից սարքած այն օդապարիկները, որ ըստ այն ժամանակի սովորության տոն օրերին բաց էին թողնում օդի մեջ։

Բայց արդեն անցել էր այդ ժամանակը, և փոշի էր նստել սև կապայի վրա։ Նա հագնում էր մահուդե վերարկու և բարձրավիզ սյուրտուկ, որից ավելի էր երկարում հասակը։ Նա կապում էր ծաղկանկար կրծկալ և թավշյա փողկապ։ Հյուսիսի սառն օդը փոխել էր նրա դեմքի ցորնագույնը, բայց աչքերը մնացել էին նույնը, հարավի մարդի խելոք և խորունկ աչքերը՝ «մութ ծովեր», ինչպես անվանել էր տիկին էլոիզ Աուսլենդերը, 30 որն այլևս չէր հագենում նրանց հմայող գեղեցկությամբ։

7

Տիկին էլոիզը դեռ չէր ավարտել դեպքերի նկարագրությունը (ուսանողներին նա անվանում էր «խեղճ երիտասարդներ» և հաճախ պատմելն ընդհատում էր միջանկյալ