Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/294

Այս էջը հաստատված է


- Օ, և այն Էլ ինչպիսի պատմություններ... Ուրախ եմ սեղմելու Ձեր ձեռքը։ Շատ ուրախ եմ,- Աբովյանը մի քանի քայլ արեց և թեթևակի խոնարհելով գլուխը, սեղմեց ծերունու ձեռքը։

- Կարծեմ, որ նա չի մասնակցել այսօրվա անկարգություններին․․․

- Եվ ծերունին դեմքը կեղծ զայրույթով խստացրեց, ուռցրեց այտերը, և բեղերը ցցվեցին՝ մեկը դեպի վեր, մյուսը՝ ներքև։

- Օ, ոչ, էվստարխ Իվանիչ․․․ Նա զբաղված է միայն իր 10 դասերով,- և պրոֆեսորը ծերունուն մոտեցրեց գավաթը։

- Սիրում եմ, շատ եմ սիրում գիտությունը և կարգապահությունը։ Դուք շատ առաջ կգնաք այդ ճանապարհով, երիտասարդ,- և ծերունին բարձրացրեց գավաթը, գլուխը թեթև խոնարհեց տիկին էլոիզ Աուսլենդերին, ապա տիկին Պարրոտին և ետ գցեց գլուխը։ Տիկին էլոիզին անհաճելի էր տեսնել ծերունու կոկորդի ձգված երակները և մկանները և չոր կոկորդը, որ կծկվում էր գինու յուրաքանչյուր ումպի հետ։

Այդ ծերունին պոլիցեյմեյստեր Կրուչինսկին էր, որը եկել էր համալսարանի 20 ռեկտորին հաղորդելու օրվա պատահարի, կամ ինչպես նա էր ասում, «ձեղունահարկի բնակիչների անկարգության» մասին և պատժել տալու նրանց, որոնք «հակաօրինական բունտ էին սարքել» («учинили противузаконный бунт»), աղյուսներ շպրտելով հեծյալ ոստիկանների վրա։ Նա եկել էր մեծ պահանջներով և դեպքն այնպես էր նկարագրել, որ նրա ասելով, եթե վախմիստրը խոհեմ չլիներ, ապա անխուսափելի էին արյունահեղությունները երիտասարդ մարդկանց և ոստիկանների միջև, մանավանդ, որ վերջիններս պաշտպանում էին իրենց ազգակիցներին։ Պոլիցեյմեյստերը հաղորդել էր30 նաև, որ գրգռված երիտասարդների խմբից լսվել են անթույլատրելի բացականչություններ, որոնց մասին եթե տեղեկանա գեներալ-նահանգապետը և մանավանդ քաղաքի ժանդարմական գնդապետ Դոնցովը, ապա կարող են առաջանալ մեծամեծ անախորժություններ, և կտուժի համալսարանի համբավը, և կարող են այդ բանից օգտվել համալսարանի թշնամիները (իսկ թե ովքեր էին այդ