Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/295

Այս էջը հաստատված է

թշնամիները՝ ծերունին չասաց) և առհասարակ քաղաքի այն բնակիչները, որոնք իրեն՝ պոլիցեյմեյստեր Կրուչինսկուն հաճախ են գանգատվում ուսանողներից։

Իր խոսքին կշիռ տալու համար ոստիկանապետն ակնարկել էր մի ինչ-որ գաղտնի շրջաբերականի մասին, որ նա ստացել էր Սանկտ-Պետերբուրգից պրոֆեսոր Պարրոտին հայտնի անձնավորության ստորագրությամբ, և որով առաջարկվում էր հատուկ հսկողություն սահմանել ուսանողների վրա, ի նկատի ունենալով այն, որ մի քանի զորագնդեր պետք է ձմեռեին Դորպատում և ապա շուտով այդտեղով պիտի 10 մայրաքաղաք վերադառնար Պավլովյան գունդը, և երկու հետևակ գունդ, որոնք հետ էին գալիս Լեհաստանից և հնարավոր էր, որ երկար ժամանակով հանգստանային Դորպատում, որպեսզի վայելուչ տեսքով ներկայանան Նորին կայսերական մեծության։

Ռեկտորը զգուշավորությամբ առարկել էր, որ երկուստեք են եղել անվայել բացականչություններ, և հարկավոր չէ կարևորություն տալ գրգռված վիճակում արտասանած խոսքերին։ Ինչ վերաբերում է ոստիկանների վրա աղյուս շպրտելու փաստին, ապա ինքը համոզված է, որ ուսանողները մի քանի աղյուս են նետել ոչ թե ոստիկանների, այլ իրենք հակառակորդների վրա և այն էլ ոչ թե որևէ մեկի մարմնին ծանր վնաս հասցնելու, այլ վախեցնելու դիտավորությամբ։ Ռեկտորը հայտնել էր նաև, որ նախահարձակ են եղել հարբած վաճառականները և ուսանողները միայն ստիպմամբ պաշտպանել են իրենց և ընկերների պատիվը։ «Այդ միանգամայն ճշմարիտ է, հարգելի Ֆրիդրիխ Գեորգևիչ»,- համաձայնել էր պոլիցեյմեյստերը,- «այսպես են վկայում նաև չեզոք քաղաքացիները»։ «Շատ ուրախ եմ, որ այդպես է, սիրելի էվստարխ Իվանովիչ... Այն ժամանակ ներեցեք30 ինձ, եթե համարձակվեմ այսպիսի հարց տալու Ձեզ. ի՞նչ կասի պարոն գեներալ-նահանգապետը, եթե տեղեկանա, որ Ձեր հսկողության հանձնված քաղաքում ինչ-որ հարբած մարդիկ օրը ցերեկով հարձակվում են անմեղ ուսանողների վրա և... կարո՞ղ է այդպես հարցնել։ Կարող է։ Եվ այն ժամանակ պարոն գեներա-նահանգապետը կասի. իսկ որտե՞ղ էին ոստիկանները և հարգելի պոլիցեյմեյստերը, այդ ինչպիսի՞ բարքեր են այդ