Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/30

Այս էջը հաստատված է


ու կշեռքով... Հին առասպել մեղքի ու արքայության մասին։ Քանի՜ դար նա արնոտ աչքերով նայել է միամիտ պառավներին, նրանց հոգում սարսափ ծնել և սնոտի ջերմեռանդություն, որ վախճան է ստացել կեղտոտ թաշկինակի ծայրին կապած պղնձե դրամը հրեշտակապետի նկարի ներքևը կախած գանձանակի մեջ գցելով։

Տիրամայրը... Բավական համակրելի դեմքով մի կին և այնքան ճերմակ ուսեր ու կարմիր շրթունքներ, որոնցից մայրությունը կաթում է, որպես հասած նռան ջուր։ Տիրամոր 10 նկարը, որին ի տես շարվեշար կանգնած միաբանները շատ որոշ տեսել են և մարմնի այն մասերը, որ չկան նկարի վրա։

Որտեղի՞ց ներս ընկավ մեղրաճանճը և տզզալով պտույտներ գործեց, մոտեցավ, նստեց տիրամոր նկարի վրա, թևերն իրար քսեց, հետո թռավ, կորավ գմբեթի տակ։

Երբ որ հիմնվի Նոր Եթովպիան, ուրիշ նորանոր քաղաքներ, այս երկիրը կդառնա ամենից չքնաղը գլոբուսի վրա, հին քաղաքների ոգին հարություն կառնի, փղշտացոց ցեղը նորից կդառնա հզոր ու անպարտելի։

Այսպես մտածելուց հետո Հովնաթան Մարչը տեղը փոխեց, 20 որովհետև պատուհանից արևի շողերի մի խուրձ տաքացնում էր այն գլուխը, որ հարբել էր լուսավորչական պատարագից ու հայրենաբաղձ մտքերից։ Տեղը փոխելիս Մարչը տեսավ գաղթական երկու բիձայի հետև կանգնած Անթանոսյան Հմայակին։ Նրանց հայացքներն իրար հանդիպեցին։

— Ես էլ Ձեզ պես, — ուզում էր ասել Անթանոսյանը։

— Կսքանչանա՜մ, հավատարիմ զինակից, — այսպես կարելի էր խմբագրել Մարչի դեմքի արտահայտությունը, հիմք ընդունելով նրա աչքերի փայլը, որ էլ կրոնական էքստազ էր, էլ փղշտական հայրենասիրություն, և՛ մեղմ քնքշանք ի տես 30 Անթանոսյանի նիհար ու բարակ մարմնի, գզգզված մազերի և այն խեղճ կեցվածքի, որպիսին ուներ Անթանոսյանը աղոթող բիձաների կողքին։

Այն առավոտ, երբ լուսաբացը Հաջի Խարաբ գյուղում տեսավ նրանց որպես անձինք նվիրյալք, այն առավոտ արևի շողերի խտղտոցից զարթնելով, Հովնաթան Մարչը տրորեց աչքերը և նայեց տափարակին։ Նրա հոգին թունդ առավ, կոշիկի թելերը