Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/303

Այս էջը հաստատված է

մարդ կա, ոչ մարդաձայն է լսվում, այլ միայն խշշում են խոտերը, և եղեգնուտի մեջ քնել են երկու թռչուն կտուց-կտցի։

Ծանոթ դարպասին շուտ հասան։

Պրոֆեսոր Գերման Աուսլենդերը դռան մոտ ղրկեց իր բարեկամին, կարծես նրան վաղուց չէր տեսել և երիտասարդը վերադառնում էր գերությունից։ Նա ծալեց գիրքը և ուրախ բացականչեց․

10 - Էլոիզը ձեզ հյուրասիրում է սուրճով․․. Առանց առարկության։

Մագիստրատի աշտարակից ժամացույցը խփում էր կես գիշերը, երբ նա տուն վերադարձավ։ Չէր հիշում, թե ինչքան էր շրջել դուրսը։ Ինչ-որ մութ բան դառնում էր նրա հոգու մեջ, խլրտում էր, ինչպես աճում է բողբոջը գարնան գիշերին։ Նա մերթ հիշում էր Դոմբերգը, ուր եղել էր ցերեկը և առանձնության մեջ արտասվել էր մի անառիթ տխրությամբ, որ երբեմն պատում էր նրան և նրան մղում էր դեպի բլուրները և անտառը և Էմբախի լուռ գետեզրը, մերթ ականջին հնչում էր ձայնը այն հիվանդ լեռնցու, որին ցերեկով այցելել էր, մերթ զգում էր մի 20 քաղցր ջերմություն և ուռչում էր կուրծքը, թվում էր իրենն է ամբողջ աշխարհը և ինքն աշխարհի ամենաերջանիկ մարդն է, բայց մի ուրիշ հույզ, ինչպես մշուշ, ծածկում էր գարնան պարզկա երկինքը, և ոչինչ չէր երևում և միայն ծնոտի վրա զգում էր նույն ձեռքի ջերմությունը։

- Հիմա արդեն սառն է և դուք կմրսեք,- տիկին էլոիզը նախասենյակում բարձրացրել էր նրա օձիքը, ինչպես մայր, որ տաք փաթաթում է երեխային և այնպես դուրս թողնում։

9

30 - Մի դժբախտ մարդ ողջունում է քեռի Մարտինին և խնդրում է իրեն հյուրընկալել․․.

Այդ խոսքերով մոտեցավ Թոմաս Բրյուլլը ծերունի Մարտինին, որը դեռ նոր էր տեղավորվել նստարանի վրա և քթախոտի տուփը ձեռքին ուզում էր ներս քաշել մի պտղունց,