Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/305

Այս էջը հաստատված է

- Եվ ինչի համար հանգիստ չեք մնում, պարոն ստուդենտ...- Եվ քեռի Մարտինը տնքալով ներս բերեց ջրամանը, ապա մի հաստ ներքնակ, որ երբեմն փռում էր արևին...- Հիմա ձեր ընկերների հետ կլինեիք, կարող էիք նավակով զբոսնել, մինչև անգամ կմտնեիք ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը և ուրիշ էլ ինչեր չէիք անի...Տեսեք, ինչ հիանալի երեկո է, ինչ գարուն է բացվում։ Մինչև անգամ իմ արյունս է եռում.․․ Չէ, երիտասարդ պարոն, ափսոս եք, շատ ափսոս... Եվ ինչպես պիտի յոթ օր, յոթ գիշեր մնաք այս վանդակում։

10 Ծերունին սրբում էր նկուղը և քրթմնջում քթի տակ։ Այդ քեռի Մարտինի սովորությունն էր՝ խրատել սկզբում, ապա բարեկամանալ կալանավոր ուսանողի հետ, մինչև անգամ գաղտնի կերպով նրա համար հարմարություններ ստեղծել, պատճառաբանելով, որ ինքը քրիստոնյա է և չի կարող մերձավորի ծանր վիճակը չթեթևացնել։ Բայց միշտ սկսում էր հանդիմանությամբ և նախատինքով։

Թոմասը կանգնել էր նկուղի մեջտեղը և անտարբեր լսում էր ծերունուն, բաց դռնից նայելով երկնքին, որտեղ արևն արդեն մանիշակագույն էր ներկում վհրջալույսի ամպերը։

20 Համալսարանի տրիբունալը այդ օրն էր սահմանել վճիռը և, ինչպես կարգն է, վճռի ընթերցումից հետո ավագ պեդելը մոտեցել էր նրան, հասկացնելով, որ այժմ հարկավոր է գնալ ոչ թե գետափ կամ այգի և կամ էլ զվարճության, այլ պետք է յոթ օրով մնաս բարով ասել այդ բոլորին՝ և քայլել դեպի «քեռի Մարտինի տնակը»։

Գործի քննությունը տևել էր մի շաբաթ։ Կուրատորը հարցաքննել էր նաև այն ուսանողներին, որոնք Քարե կամուրջի կռվին չէին մասնակցել։ Շատերն էին երդմամբ վկայել, որ նախահարձակ եղել են ռուսները, իսկ Ստեֆան Գյունտերը, ցույց տալով իր մարմնի վերքերը, կուրատորի երեսին բղավել էր, որ եթե ռուսներին չպատմեն, 30 ապա ինքը կբողոքի լուսավորության մինիստրին և կգրի, որ Դորպատի արքայական համալսարանը չի պաշտպանում ուսանողի կյանքը հարբած ամբոխից։ Թոմաս Բրյուլլի հանցանքը թեթևացրել էին նաև այն մի քանի հարվածները, որ ստացել էին ուսանողներից ոմանք բռնցքամարտի ժամանակ, հարվածներ, որոնց