Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/307

Այս էջը հաստատված է


հոկտեմբեր 12-ին ենթարկվեց կալանքի ութ օր, որովհետև նա քաջ սուսերամարտիկ էր»...«Այստեղ ապրել է Կազիմիր Կոստոշը, կուրատոր ֆոն Յանաուի մահացու թշնամին»։ Աջս արձանագրությունների արանքում բազմաթիվ էին միայն ինիցիալները՝ երկու կամ երեք տառ։ Ահա միայն մի անուն՝ «Կարոլինա», և մի սիրտ, որի մեջ խրված է սուսերը։ Ո՞ւմ սիրտն է այդ, ո՞վ էր Կարոլինան, ի՞նչ էր մտածել կալանավորը այն աղջկա մասին. արդյոք նա՞ է խոցել երիտասարդի սիրտը սուր սուսերով, թե մի ուրիշը, որ խլել է աղջկա սիրտը, և կալանավորը 10 երկար մտածել է սիրո և դավաճանության մասին և ապա որոշել է զատվելու հենց աոաջին օրը մենամարտի կանչել ախոյանին։ Ոչինչ չի ասում ո՛չ այդ անունը և ո՛չ խոցված սիրտը...

Բայց պատերի վրա ավելի շատ էին ծաղրանկարները և այնպիսի նկարներ, որոնց մասին չի կարելի գրել։ Ահա մեկը գրավել է պատի կեսը, նկարելով զանազան դեմքեր և արկածներ Դորպատի ուսանողների կյանքից, մի խումբ ուսանողներ կանգնել են մի տան դիմաց, իսկ նրանցից մեկը պարանե սանդուղքով բարձրացել է երկրորդ հարկը և պատուհանից ներս է նայում։

20 Երևում է, որ գիշեր է, որովհետև ներսը, սեղանի վրա վառվում է մոմը։ Սենյակում քնած են ըստ երևույթին ամուսիններ... Հանդուգն ուսանողը բաց պատուհանից զմայլանքով է նայում անկողնում պառկած գեղեցկուհուն, որ քնի մեջ դեն է շպրտել մետաքսի ծածկոցը, և մոմի լույսով ցոլանում են դեռահաս մարմնի բոլոր սքանչելիքները և մանավանդ նուրբ ոտքը, որով ծունկ է արել կինը, ինչպես նժույգը՝ որ բարձրացնում է ոտքը՝ կաքավաքայլ սուրալու։ Նրա կողքին քնած է մի ահագին մսագունդ, որ բարձի վրա երկարել է բրդոտ ձեռքը. և նրա հաստ մատները հազիվ են հասնում կնոջ 30 մերկ թիկունքին, որի վրա, ինչպես ողկույզներ, կախվել են գեղեցկուհու գանգուրները։ Մի ուրիշ նկարի վրա նույն սենյակն է, բայց արդեն ցերեկ է. ուսանողներից մի քանիսը սպասում են միջանցքում, իսկ այն երիտասարդը, որ պատուհանից էր նայում, ներս էր մտել և խոնարհ գլուխ տալով տանտիրոջը, ինչ-որ բան է հարցնում։ Բրդոտ մսագունդը ձեռքերը խաչել է կրծքին և վախեցած նայում է. իսկ մարմաշե վարագույրի