Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/308

Այս էջը հաստատված է

ետևից կիսով չափ դուրս է եկել այն երիտասարդ կինը և ամոթխած ծածկում է հոլանի պարանոցը և կուրծքը։ «Կարլ Բրայտը փնտրում է ազատ ձեղունահարկ»,- նկարի տակ ածուխով գրել է անհայտ կալանավորը։

Մի այլ տեղ նկարել են հրեա նպարավաճառին, որ երևի գնացել է ուսանողներից հավաքելու ստանալիքը.․. Նա սարսափած հետ է փախչում․ փռփռում են կաֆտանի երկար փեշերը, նա արդեն ցեխի մեջ է թողել մի կալոշը, բայց վազում է, որովհետև նրա հետևից են ընկել գազազած 10 ուսանողները՝ թրադաշույններով և երկար փայտերով, պատուհաններից դուրս են թափվել ուսանողները և խեղճ նպարավաճառի վրա շպրտում են դատարկ շշեր, ձվեր, կաղամարներ, իսկ մեկը պիստոլետը նշան է բռնել և ահա ուր որ է պիտի բռնկվի հրազենը։

Ահա սեղանի շուրջը բոլորել են չորս հոգի։ Նրանցից երկուսը կեղծ ծամով են, երրորդի գլխին փռյուգիական թասակ է, իսկ չորրորդը դրել է խեղկատակի գլխարկ երկու բոժոժներով։ Սանդուղքի գլխին երևում է մի ուրիշը, որ ուղղվել է դեպի այն սենյակը, ուր սեղանի շուրջ բոլորել են չորս հոգի։ Այդ 20 մարդը շալակել է գինու տակառը, որի վրա նստել է մի գեր խոճկոր․ նրան հետևում է մի երիտասարդ տղա, որ գրկել է կողովը՝ բաժակներով, ափսեներով, դանակ-պատառաքաղով, նրանից հետո բարձրանում է մի ավելի փոքր տղա, որ ձեռքերի վրա տանում է մի կարկանդակ, ապա բարձրանում է նրանից ավելի փոքր տղա, որ տանում է միայն աղամանը և նրա հետևից, առանց աղամանի, չորեքթաթ բարձրանում է մի երեխա և վերջապես՝ այդ բոլոր երեխաների մայրը և կինն այն մարդու, որ կքել է տակառի ծանրության տակ։ «Per aspera ad astra»[1],- նկարի տակ գրել է անհայտ նկարիչը, 30 հավանորեն կամենալով պատկերել այն անցած ժամանակները, երբ Դորպատի բուրշը քննություն տալու համար գնում էր պրոֆեսորի տունը, նախօրոք այնտեղ ուղարկելով գինի և երշիկ և թեյ և շաքար, և ենթարկվելով խստագույն քննության, տուն էր վերադառնում հարբած, սակայն որպես մագիստրոս աստվածաբանության։

  1. Դժվար է ճանապարհը դեպի աատղերը։