Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/309

Այս էջը հաստատված է

Եվ դեռ ուրիշ շատ նկարներ կային այդ գետնահարկ զնդանի պատերի վրա, որտեղ, ինչպես գերեզմանատանը, կողք-կողքի շար էին ընկել իրար անհարիր գրություններ, որոնց հեղինակները հաջորդաբար քնել էին նույն սառն անկողնում։ Եթե մեկը կամենար գրել Դորպատի համալսարանի պատմությունը, ապա ամենահետաքրքիր էջերի նյութը կարող էին կազմել այդ հիշատագրերը՝ ածուխով, երկաթի կտորով, մատիտով և նույնիսկ եղունգներով, որոնց տերերը՝ բոլորը երիտասարդ մարդիկ, թողել էին իրենց թաքուն մտքերն այնպես սեղմ, ինչպես տապանագիրը։ Ոչ 10 ոք չէր ավերել և ոչ մի նշան, կուրատորների կոլեգիայի և ոչ մի անդամ ներս չէր մտնում այդ խավար կալանատունը, պեդելները կալանավորներին դռան մոտ էին հանձնում քեռի Մարտինին, որի աչքերը չէին նշմարում գրությունները պատերի վրա, իսկ կալանավորները և′ հեղինակներն էին, և′ ընթերցողները այդ զարմանալի գրքի, որով նրանք մեղմում էին մենակության ձանձրույթը։

Թոմաս Բրյուլլը դանակով մի ազատ խորշում փորագրեց․ «Ես գիտեմ, որ իմ սիրտը մի օր ինձ պիտի տանի դեպի 20 հունական П տառը[1],- բայց և այնպես կեցցե հաջորդը»։

Ապա գրատը փռեց և պառկեց մեջքի վրա։

10

Պատի վրա խաղում է ինչ-որ ստվեր. կարծես թարթում է մի վիթխարի աչք, որի բիբն է լուսամուտը, հազիվ նշմարվող լույսով... Ոչ․ այդ ճրագն է պատրույգի ուրախ աղմուկով։ Ուրեմն մայր է մտել արևը... «Արևը մայր է մտել, ինչպես մեռնում է դյուցազնը»։ Երևի քնել է մի ժամ, երկու ժամ, գուցե ավելի։ Նա չի հիշում... Ինչ լա՜վ էր Բոհեմիայի անտառներում․ թռչնորս Վալտերը ցույց էր տալիս այն ավերակ30 դղյակը, որտեղ ապաստանել է Կարլ Մոորը։ Ինչ խավար գիշեր էր, անտառի վրա կարկտախառն անձրև էր, և դղրդում էր որոտը, կարծես տրաքվել էր հեղեղը և գալիս էր

  1. Դեպի կախաղան, որին նման է П տառի պատկերը։