Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/310

Այս էջը հաստատված է


զարհուրելի զորությամբ... Այն ինչ աղմուկ է դրսում. լսվում են ոտնաձայներ, ապա մի վայրկյան լռում են։ Պատուհանից ոչինչ չի երևում։ Լսվում է մետաղի ձայն. քեռի Մարտինը բանալին դարձնում է կողպեքի մեջ, և հանկարծ ներս են խուժում չորս հոգի՝ փաթաթված սև թիկնոցների մեջ։ Նրանք լապտերներով են։

- Տիդելեն․․․- Դու է՞լ, Մորից... Նաև ինքը՝ Մունջ Արքան։

Եվ Թոմասը գրկեց իր ընկերներին, որոնք դեն նետեցին օտարոտի թիկնոցները և գլխարկները, որ հագել էին կալանավորին 10 հանկարծակիի բերելու։

- Տես, թե ո՞վ է եկել մեզ հետ,- ուրախ կանչեց Տիդելենը, ցույց տալով մի երիտասարդի, որը դռան մոտ կանգնած նայում էր ընկերների գրկախառնվելուն և միաժամանակ զարմացած դիտում էր համալսարանի հռչակավոր criminal carcer-ը։

Թոմասը մի քայլ մոտեցավ.

- Արմենիե՜ր, իմ սիրելի եղբայր...- Երիտասարդը ձեռքի կապոցը վայր դրեց, և նրանք իրար գրկեցին։

Արմենիերի աչքերը լցվեցին։ Նա ոչինչ չասաց և աչքերը 20 խոնարհեց գետին։

- Մենք դեռ հեռվից լսեցինք ինչ-որ աղմկալի խոսակցություն,- արագ-արագ ասաց Տիդելենը, որ մի րոպեում տասն անգամ արդեն չափել էր կարցերն անկյունից անկյուն։

— Մի քիչ հանդարտ, պարոնայք ուսանողներ... Դրսից կարող են լսել,- բայց քեռի Մարտինի աղերսին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, և ծերունին բարվոք համարեց դուռը ծածկել և հեռացավ՝ շարունակելու քունը, որովհետև նրանց կապոցներից և կողովներից, որ ուսանողները ներս էին բերել լայն թիկնոցների տակ, քեռի Մարտինը եզրակացրեց, որ 30 նրանք դեռ երկար պիտի նստեն...

- Ես մերոնց պատվիրեցի սպասել փողոցի անկյունում։

Մոտենում եմ և ինչ եմ տեսնում... Արմենիերը կռվի է բռնվել քեռի Մարտինի հետ։ Նա նրան ներս չի թողնում՝ պահանջելով ցույց տալ մատրիկուլի թերթը։ Այդ ժամանակ ես քեռի Մարտինին մի կողմ քաշեցի. «Գիտե՞ս սա ով է, քեռի