Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/313

Այս էջը հաստատված է

- Նա մի արջ է, որ կարող է անձնատուր լինել, եթե միայն սեղմես նրա ականջը...- Այդպես խոսեց Յան Ինդուանիսը՝ Մունջ Արքան, ինչպես կոչում էին ընկերները։ Նա մի վիթխարի տղամարդ էր, ինչպես քարե սյունը, որ ցրված էր Պետերբուրգերշտրասսեի վրա՝ ի հիշատակ կոմս Շերեմետևի հաղթանակի։- Ինդուանիսն ազգով էստ էր, ուներ մոնղոլական տափակ երես և շեղ աչքեր։ Նրա ներքին ծնոտը նման էր ձիու ծնոտի և երբ խոսում էր, կարծես ատամների տակ գարի էր փշրում։ Մինչ այդ նա անշարժ կանգնել էր, հագին 10 արջենի քուրք, որ իջնում էր մինչև կրունկները։

Արմենիերը, որ նրանից քաշվում էր, կարծելով թե նա ուսանող չէ, այլ Թոմաս Բրյուլլի դրսի ծանոթներից, ասաց.

- Օտտոկար Դրիշն իմ հարևանն է և շատ սիրելի, շատ համեստ եղբայր է... Եվ ես նրանից աշխարհագրություն եմ սովորում։

- Օ՜, նա քաջ գիտի աշխարհագրություն և պուետիկա և լեզուներ էլ լավ գիտի, բայց և այնպես կատարյալ արջ է...

- Սիրելի Արմենիեր, չվիճենք Մունջ Արքայի հետ,- կիսակատակ ասաց Թոմասը,- նա մեծ վարպետ է արջաբանության 20 և ինքը կես մարդ, կես արջ է, ինչպես վկայում է նրա արտաքինը, որ այսօր ավելի ուռած է։

- Իմ արտաքինը թող ձեզ կրկնակի ուրախություն պատճառի,- և Մունջ Արքան, քանդելով քուրքի կապերը, թևերը տարածեց։

- Herr Gott, sacramentum,- բացականչեց Տիդելենը։

- Ահա քեզ հրաշք։

- Այժմ հասկացա, թե ինչու աչքիս ուռած երևացիր։

Իսկ Մունջ Արքան կանգնել էր քուրքը լայն բաց արած։

Քուրքի աստառի վրա, բազմաթիվ գրպանների միջից երևում 30 էին շշերի գլուխները, ինչպես գինետան դարակների վրա։ Տիդելենն ու Մորիցը վրա վազեցին. նրանք շշեր հանեցին այդ գրպաններից, քուրքի այլ խորշերից, նրա տաբատի գրպաններից և էլ որտեղից ասես, որ նրանք գինի չհանեցին։

- Այսքանը ե՞րբ կարողացար հավաքել. չէ՞ որ ամբողջ օրը մենք միասին էինք,- և Տիդելենը նայեց գինու շշերին, որոնց մի մասը դրել էր գետնին։