Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/314

Այս էջը հաստատված է

- Ես երեկվանից եմ Բիաս հույն փիլիսոփան[1]... Հույս ունեի, որ Թոմասը կազատվի, և մենք սանդուղքի վրա նրան կողջունեինք։ Բայց ֆորտունան այլ կերպ դարձրեց անիվը։

- Այժմ ի գործ, magister bibendi...[2] Բախտավորի համար ամեն տեղ երջանկություն է, նույնիսկ քեռի Մարտինի տնակում։

Տիդելենը, որ հայտնի էր նաև իբրև նկարիչ, մահճակալի վրա ըստ իր ճաշակի սարքել էր սեղան, մեջտեղը տապակած խոճկորը, շրջապատված եփած ձվերի օղակով։ ճրագի 10 լույսի տակ խոճկորն այնպես էր փայլում, կարծես դեղին մարմարե քանդակ էր փղոսկրյա շրջանակի մեջ։ Նրա կողքին ձկների վտառն էր, որի մեջ երկու տափակաձուկ՝ բերանները բաց ահա պիտի կծեին խոճկորի յուղոտ ոտիկը։ Իսկ կարմիր խավիարի հատիկները այնպես էին փայլում, ասես մարջան հուլունքներ էին։ Ապա երշիկները... Լիվոռնոյի երշիկ, ծխահար երշիկ և երշիկ, որ հորթի մսի համ ունի, նաև երշիկ, որը ոչ ծխահամ ունի և ոչ հորթի մսի համ, այլ հիշեցնում է ֆլամանուհու մերկ բազուկը։ Եվ այդ ամենի մեջ իրարից պատշաճ հեռավորությամբ Տիդելենը շարել էր գինու շշերը, որոնցից մեկը նման 20 էր կաթոլիկ աբբահոր, մյուսը՝ կապույտ պիտակով և ոսկե զմուռով հիշեցնում էր մուշկետյորների գնդի այն երիտասարդ սպային, որի ոսկե սաղավարտը ցոլանում էր մթնշաղում։

նրանք մի կերպ տեղավորվեցին, որովհետև հինգ հոգու համար կար միայն մի աթոռակ։ Արմենիերը նստեց պարսկական ձևի՝ ծալապատիկ, մեծ զվարճություն պատճառելռվ ընկերներին։ Մունջ Արքան կամեցավ նմանվել նրան, բայց տաբատի կարերը քանդվեցին և քիչ էր մնում նրա մարմնի ծանրությունից մահճակալը չոքեր։ Միակ աթոռակը նրան տվին։

Առաջին գավաթները դատարկեցին հանուն եղբայրության։ 30 Արմենիերը դժվարությամբ խմեց․ գինին ծառի համ էր տալիս, ավելի ճիշտ՝ կուպրի համ։ Քներակներում արյունն արագ

  1. Մի անգամ հույն փիլիսոփա Բիասը բարեկամների այն հարցին, թե ինչու հրդեհից չազատեց իր զույգը, պատասխանեց. «Իմ ունեցածը ես հետս եմ ման ածում։
  2. Խմելու վարպետ։