Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/315

Այս էջը հաստատված է

դոփեց։ Եվ հաճելի, և դառն մի բան ներսը ճմլվում էր, նա զգում էր մի տարտամ երկվություն, մի տարակուսանք։

- Իմ սիրելի եղբայր, բաժանիր մեր խորհրդավոր ընթրիքը - ասաց Թոմասը։

- Նրան դուր չեկավ մեր գինին... Իհարկե, Նոյի երկրից հետո...

- Ամենևին ոչ,- և Արմենիերը դժգոհեց, որ մատնեց իր տարակուսանքը,- ես դատարկել եմ իմ գավաթը։

- Մենք երկրորդն ենք դատարկել։ Իսկ Մունջ Արքան արդեն մի շիշ լցրել է իր ներսի գրպանը։

10 - Թողեք, որ մեր բարեկամն իրեն ազատ զգա մեր ընկերության մեջ։

- Այս ամենն ինձ համար այնքան նոր է, որ ես... ես նույնիսկ չգիտեմ, թե այն ինչ է,- և մատով ցույց ավեց խավիարը։ Նա այդ ասաց միամիտ պարզությամբ և այնպես ժպտաց, որ անհնար էր չվարակվել։

Մունջ Արքան զարմացած նայեց, և սառեցին նրա շեղ աչքերը, և ծանր ծնոտը չշարժվեց։

Թոմասը մոտ քաշեց պնակը։

- Ձկնկիթ է, կեր և տես...

20 - Ինձ չի կարելի,- և Արմենիերը զգաց, որ երեսն ամոթից այրվում է։ Ապա իսկույն բարձրացրեց գլուխը և արագ ասաց.- ես ձուկ և ձկնկիթ չեմ սիրում։

- Այն ժամանակ խոզի միս կեր։

- Կուշտ եմ։

- Ա՜...- ծոր տվեց Մունջ Արքան, ինչպես հորանջում է քաղցած գազանը,- չէ՞ որ նա հայ է, և նրանց կրոնը արգելում է ուտել օտարի ձեռքով պատրաստած կերակուրը և հացը։

Արմենիերը վրդովվեց.

- Այդ մենք չենք, այդ պարսիկներն են... Իսկ մենք քրիստոնյա 30 ենք և չունենք այդպիսի օրենք։

- Դու կշտացա՞ր, իմ սիրելի եղբայր... Գուցե քեզ վիրավորեց մեզնից մեկի ավելորդ խոսքը։ Ինդուանիս,- դարձավ նա Մունջ Արքային,- այսօր դու խոսեցիր այնքան, որքան չէիր խոսել մի ամսում, այնինչ, եթե լռեիր, փիլիսոփա կլինեիր։