Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/319

Այս էջը հաստատված է

կերել է խոճկորի կեսը և հարթել է երշիկների բլուրը, այնինչ նույն սեղանի մոտ ընկերը կիսաքաղց նստած է։

- Հապա իմ խի՞ղճը,- մեղմ առարկեց Արմենիերը։

- Արիասիրտ եղիր, Արմենիեր, և պահիր քո հայրենի ծեսերը, եթե նրանք հարկավոր են քո գործի հաջողության․․․ Բայց և մի մոռանա, որ դու ընտրյալ ես։

Նրանք դեռ երկար պիտի նստեին և դեռ լիքն էր այն շիշը, որ նման էր կաթոլիկ աբբահոր և այն շիշը, որի ոսկե զմուռը սաղավարտ էր հիշեցնում,- երբ հանկարծ դուռը բացվեց և ներս մտավ քեռի Մարտինը՝ գիշերային զգեստով․ 10 դրսից լսվեց մեկի գոռգոռոցը՝ կիթառի հնչյունների հետ։

- Խնայեցեք քեռի Մարտինին, սիրելի երիտասարդներ,- բայց քեռի Մարտինը խոսքը չվերջացրեց, որովհետև նրա հետևից ներս մտավ Օտտոկարը հարբած և աչքերն արյուն կոխած։

- Գնանք Բոհեմիայի անտառները... Ավազակներ դառնանք,- և կիթառով զարկեց ու վայր գլորեց ճրագը և քիչ մնաց, որ ինքը գետին փռվեր։

- Խնայեցեք քեռի Մարտինին,- աղեխարշ կանչեց ծերունին,- սրա գոռգոռոցը հասնում է մինչև Ռևել, և վաղը 20 կուրատոր ֆոն Ցանաուն ինձ պիտի պատժի։

Օտտոկարին մի կերպ դուրս տարան։ «Սև եղբայրները» հրաժեշտ տվին իրենց առաջնորդին, և բոլորը դուրս եկան դռան մոտ. Թոմաս Բրյուլլը նայեց խավարի մեջ օրորվող նրանց լապտերներին։

Իսկ Օտտոկարը քնած փողոցներում մռնչում էր ինչպես կրկեսի ցուլը, որին խմացրել էին մի տակառ մեղրագինի և բաց էին թողել քաղաքում։

- Կարթագենը պետք է կործանվի,- գոռում էր 30 Օտտոկարը։

11

Նրան տանջում էր հայրենիքի կարոտը։

Գարուն էր բացվում, և առաջին գարունն ավելի էր զորացնում այդ կարոտը։ Իսկ ոչ ոք չկար այն հեռու երկրից, որ նրա հիշողության մեջ պայծառ էր, ինչպես մութ գիշերին