- Կա՞ սև մարդ, սև աչքերով, քիթը՝ մեծ։
Ալեհեր զինվորը միտք արեց՝ նայելով իր ընկերներին։ Նրանք էլ էին միտք անում, կրծելով բոված արևածաղիկը։
Մի զինվոր ասաց.
- Իսկ որ վերջին ֆլիգելում է ապրում, նա հայ չի՞․․․
- Ո՞րը,- հարցրեց ալեհեր զինվորը։
- Նա, որ հաց էր գողացել... որին ծեծեցին։
- Սատանի ավել, մի՞թե նա սև է, աչքերը սև՞ են, քիթը մե՞ծ է... Աղբով է լցված գլուխդ։ Չհասկացար ի՞նչ 10 պատվիրեց նորին բարեծննդությունը՝ որ գլուխը սև լինի, աչքերը սև լինեն, ամեն ինչ սև լինի և քիթը սև լինի.․․
- Ա՜ա,- երկար ծոր տվեց այն զինվորը, և դժվար էր հասկանալ, թե ի՞նչ էր նշանակում այդ բացականչությունը։
- Քեռի Միտրիչ,- կանչեց երիտասարդ զինվորը,- իսկ եթե մազերը սև են և քիթը մեծ է, բայց աչքերը սև չեն, այլ...- և երիտասարդը դժվարացավ ասել, թե ինչ գույնի են աչքերը և հանկարծ բռնեց կնոջ գլխաշորից և ուրախացած բղավեց.- այ այս գույնի, աստված վկա, ճիշտ այս գույնի են աչքերը․․․ Չի՞ լինի։
20 Կինը զայրացավ և խփեց զինվորի թևին։
- Թաթդ քեզ պահիր... Ես ամուսնացած կին եմ և ոչ թե ֆրաու...
Բոլորը նայեցին Արմենիերին։ Եվ նույնիսկ ալեհեր զինվորը նայեց, կարծես ուզում էր ասել, որ այդ հարցին պատասխանել կարող է միայն «նորին բարեծննդությունը»։
- Բայց նա քրիստոնյա՞ է... Հայերը քրիստոնյա են։
- Աստված վկա, չգիտեմ։ Միայն գիտեմ, որ ռուսերեն չի խոսում, միշտ մենակ է շրջում, հոշպիտալում իր երկրացի մարդ չունի։ Եվ անունն ինչ-որ ուրիշ տեսակ է, մերիններից 30 չէ․․․ կամ էանզայ է, կամ էամզայ է, այդպես մի բան է։ Եթե կլինի, գնամ կանչեմ։ Նա միշտ պատի տակ մենակ ման է գալիս... Իսկ մազերը՝ սև, ինչպես, հիշու՞մ ես, Միտրիչ, մեր գնդապետի ձին։
Երիտասարդ զինվորը մտավ բակը և քիչ անց վերադարձավ։ Նրա ետևից գալիս էր միջահասակ մի մարդ, փաթաթված պատառոտուն գրատի մեջ։ Երևում էր, որ նա մրսում է։ Նա