Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/329

Այս էջը հաստատված է


մի կերպ հասկացավ, որ Համզայը կարոտում է իր հայրենիքը, բայց այլևս այնտեղ չի վերադառնա, որովհետև «Թուրուխանը» նրա թշնամին է։

Հնչեց զանգը և եկան դարպասը կողպելու։ Արմենիերը նրան մի անգամ էլ տեսավ բակի մեջ, չերքեզը ձեռքով արեց, և դարպասը փակեցին։

Այդ օրից նրանք մտերմացան։ Յուրաքանչյուր կիրակի Արմենիերը գնում էր հիվանդանոց, իր բարեկամի համար նա տանում էր քաղցրավենիք, միրգ։ Երբեմն բաժին էր հանում 10 իր աղքատիկ գրպանից։ Հետզհետե ավելի էր հասկանում նրան։ Այսպես, օրինակ, նա առաջին օրերը կարծում էր, որ «Թուրուխանը» Համզայի թշնամին է այնտեղ, նրա հայրենիքում։ Բայց հետո հասկացավ, որ Թուրուխանը մայոր Տերյոխինն էր՝ կայազորի պետը։ Նա իմացավ նաև, որ Համզային դեռևս պիտի պատժեին, որովհետև իբրև թե նա ինքն էր վիրավորել իրեն, այլևս պատերազմ չգնալու համար։ Եվ սպասում էին, որ նա կազդուրվեր։ Այդպես էր սպառնացել մայոր Տերյոխինը մի այցելության ժամանակ։

Արմենիերի համար չերքեզն ուներ մի անպատմելի հմայք։ 20 Այդ լեռնականի դեմքի վրա, նրա լեզվի մեջ մի բան կար, որ չէր հագեցնում Արմենիերի ծարավը, բայց հնչում էր ինչպես Նովավոր աղբյուրի ձայնը։ Նրա աչքերի մեջ կար մի հարազատ ցոլք։ Այդ մի ծաղիկ էր, որ չէր բուրում, բայց հիշեցնում էր այն դրախտային ծաղիկը, որին օրորում էր Զանգուն։

Համզայը մի անգամ երգեց։ Այնքան քաղցր էր այդ երգը հեռու հյուսիսում։ Կարծես լեռան ետևից բարձրանում էր արևը, և ձև էին առնում թփերը, ձորում շողում էր սպիտակ ջուրը։ Նրա երգը օտար առարկաներին գույն էր տալիս, և 30 դարպասը փոխում էր տեսքը և նմանվում իրենց տան դարպասին, որի դռները երգում էին. ահա դիմացի գորշ պատը պայծառանում է ինչպես Զվարանցի քարաժայռը, երբ նրա լանջին բացվում է մայր մանուշակը։

Համզայը նաև պատմում էր հիվանդանոցի կյանքից... «Շունը մեզնից լավ է ապրում, ղարդաշ.․․ Ա՜խ, եթե շուն լինեի, գնայի այս երկրից, գյուղերով գնայի, արտերի միջով