Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/335

Այս էջը հաստատված է


- Ցուրտ է... կարող եք մրսել,- ասաց նա կոշտ և առնական գորովով, ապա նայեց մյուս սենյակի դռներին, որտեղից սովորաբար ներս էր մտնում պրոֆեսոր Աուսլենդերը, լսելով նրա ձայնը։

- Գերմանն այսօր ուշ կվերադառնա...

- Ինչ մութ գիշեր է... Իսկ ո՞րտեղ է Մատիլդան։

- Նրա եղբայրը եկել է գյուղից։ Խնդրեց այցելության գնալ։

Արմենիերը լռեց։ Արտասովոր և քաղցր մի բան կար էլոիզի 10 ձայնի մեջ։ Եվ պրոֆեսորը տանը չէր, տանը չէր նաև աղախինը՝ Մատիլդան, և տանը ուրիշ ոչ ոք չկար։

Իսկ տիկին էլոիզն այնքան գեղեցիկ էր, այնպես էին այրվում այն փնջերը նրա սև զգեստի վրա։

- Ինչպես չեք երկյուղում մութին տանը մենակ մնալ։

- Մեր տունը մութ չէ... Տեսեք քանի մոմ է վառվում,- հնչեց նրա ջղային ծիծաղը։

- Իմ հայրենիքում կինը կվախենա մութ գիշերով տանը մենակ մնալ։

- Բայց ես մենակ չեմ։ Դուք այստեղ եք,- և նորից 20 հնչեց նրա հեգնոտ ծիծաղը, որով տիկին էլոիզը ուզում էր խայթել նրան։- Այնպես չէ՞, դուք ինձ կպաշտպանեք, եթե չարագործները հարձակվեն մեր տան վրա, ինչպես հարձակվում են ձեր երկրում։

Արմենիերը ոչինչ չասաց. նա կանգնել էր կլավիրի մոտ և փորձում էր վերհիշել այն գամման, որ հնչում էր ինչպես վանքի զանգերի ղողանջ։

- Ուզու՞մ եք ձեզ սովորեցնեմ կլավիրի վրա նվագել։

Արմենիերը տխուր պատասխանեց.

- Ինձ համար ուշ է արդեն... Մեզանում ասում են 30 քառասունի մեջ սովորողը գերեզմանում կնվագի։

- Բայց դուք շատ հեռու եք քառասունից։

- Համբերություն չունեմ, տիկին էլոիզ։

- Հենց դրա համար էլ պիտի սովորեք նվագել։

- Կիթառի վրա գուցե, թե չէ իմ հայրենիքում ո՞րտեղից է այս գործիքը, և ո՜վ գիտի, ես պիտի ունենա՞մ տուն և ընտանիք։