Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/336

Այս էջը հաստատված է

- Այստեղ այնքան լավ աղջիկներ կան... Ընտրեցեք մեկնումեկին և տարեք ձեզ հետ։

Արմենիերը չզգաց տիկին Էլոիզի ոչ դողացող ձայնը և ոչ տխուր շեշտը։

- Նրանցից ոչ ոք ինձ հետ չի վերադառնա իմ երկիրը։

- Այն Ժամանակ դուք մնացեք այստեղ։

- Չեմ կարող, ես պետք է վերադառնամ։

Ստեղները միալար ղողանջում էին այն գամման, որ հիշեցնում էր վանքի զանգերը։

10 - Իսկ ձեր եկեղեցիներում չե՞ն նվագում...

- Ոչ, տիկին։ Մեզանում միայն երգում են։

- Եվ երևի սքանչելի է խումբը երգիչ աղջիկների և տղաների։

- Աղջիկներին և կանանց արգելված է երգել մեր եկեղեցիներում։ Նրանք կարող են միայն աղոթել և այն էլ պետք է առանձին կանգնեն։

- Խեղճ աղջիկներ։

- Այո, տիկին, նրանք խեղճ են։ Նրանք ոչ միայն չեն կարող եկեղեցում երգել, այլև չեն կարող սիրել և գուցե թե իրենց սրտում գաղտնի սիրեն մեկին, բայց չեն կարող այդ մասին 20 հայտնի ասել։ Նրանց շատ կանուխ են ամուսնացնում։ Մեզանում ասում են՝ գդակդ զարկիր աղջկա մեջքին, եթե աղջիկը վայր չընկավ, ուրեմն ժամանակն է ամուսնացնելու...

- Եվ ամուսնացնու՞մ են։

- Եվ ամուսնացնում են։ Իմ ազգականուհին, որ հիմա հազիվ լինի տասներկու տարեկան, արդեն երկրորդ տարին է, որ կինն է մի վայրենի մարդու, որը նրան հայր կսազեր։ Իսկ ինչքան կայտառ աղջիկ էր Մայրանը։ Ամուսնության հենց առաջին գիշերը նա վախից մունջ դարձավ, մունջ և անդամալույծ. 30 Եվ այդպես էլ ես թողի նրան։

- Աստված իմ...

- Ահա թե ինչպես են նրանք խեղճ։

Արմենիերը լուռ մոտեցավ պատուհանին։ Մութ էր. դրսից լսվում էր միայն անձրևի աղմուկը. մի ջրորդանից թափվում էր անձրևաջուրը... Ինչու՞ հիշեց Մայրանին... Այն երկրում էլ խավար գիշե՞ր է և ա՞յս անձրևն է գալիս, թե պարզկա