Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/338

Այս էջը հաստատված է

շքեղ ռունգերով, որ փքվում էին կրքով, լույսի տակ երևացնելով վարդագույն արյունը,- նույն հրեական շրթունքները՝ հազիվ նշմարելի աղվամազով։ Նույնաձև էր նաև զգեստը, այն տարբերությամբ, որ երկնագույն էր և ոչ սև, բայց փնջերը նույնն էին, նույն վառ կարմիր վարդերը։ Նկարի էլոիզն ավելի երիտասարդ էր։ Նա նստել էր բազմոցին և ծնկների վրա պահում էր բացված գիրքը։

Արմենիերը նորից համեմատեց նկարը... Տիկին էլոիզը չուներ այն կանաչ ուլունքը, որի ծայրից կախված էր ընկույզի 10 մեծության սև և տափակ մի քար։ Իսկ այդ քարը և ուլունքի կանաչ շարանն ստվերագծում էին նկարի կնոջ երիտասարդ և գեղեցիկ դեմքը։

Երբ տիկին էլոիզը նվագը վերջացրեց, Արմենիերը մոտեցավ նրան․

- Իսկ որտե՞ղ են այն ուլունքները,- և մատը մեկնեց նկարին։

- Ուզու՞մ եք ցույց տամ,- նրանք կողք-կողքի գնացին դեպի փոքրիկ պահարանը՝ կարմիր փայտից և սադաֆներով զարգացած։

20 Այդ րոպեին անձրևախառն քամին հանկարծ խփեց պատուհանին, և կաթիլներն աղմուկով թմբկահարեցին։ Նրանք լուռ նայեցին իրար։

- Ծեծու՞մ են պատուհանը։

- Ոչ, անձրևն էր...

Տիկին էլոիզը դարակից հանեց ուլունքների շարանը։

- Մայրս է նվիրել իմ հարսնության օրը,- մեղմ և թախծոտ ասաց տիկին Էլոիզը, կարծես կարոտեց և′ մորը, և′ հարսնության երջանիկ առավոտը։

- Ինչ-որ բան է փորագրված քարի վրա,- և Արմենիերը 30 քարը պահեց լույսի դեմ։

- Այո... գրված է аmor vincit omnia, որ նշանակում է սերը հաղթում է ամեն ինչի... շոտլանդական քար է։

Քարի վրա քանդակված էր նաև մի աղջիկ, որի ոտքերի առաջ ննջում էր պարտված առյուծը։

Արմենիերը ձեռքերը մեկնեց։ Նա կամեցավ ուլունքները կախել տիկնոջ պարանոցով, ինչպես նկարի վրա էր։ Նրա