Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/339

Այս էջը հաստատված է

մատները շոշափեցին էլոիզի ջերմ պարանոցը։ Տիկինը խոնարհեց գլուխը, և նրա գանգուրները շոյեցին Արմենիերի այտերը։ Նրանք իրար չէին տեսնում, այնքան մոտ էին աչքերը։

Պատուհանի տակ նորից աղմկեց քամին և ծառերը խշշացին։

- Իմ սիրելի երեխա...

Տիկին էլոիզը գրկեց նրան, համբուրեց և ամուր սեղմեց կրծքին, կարծես վախենում էր, որ գարնան քամին նրան կխլի իր գրկից։

10

14

Առավոտյան Մատիլդան, աղախինը տիկին էլոիզի, եկավ այրի կին Աշինգերի տունը Գրունշտրասսեի վրա, որտեղ բնակվում էր Արմենիերը։ Մատիլդան տանտիրուհուն հարցրեց. «Վե՞ր է կացել պարոնը...»։ Տանտիրուհին բախեց նրա սենյակի դուռը և ներսից պատասխան չառնելով՝ դուռը կամաց հրեց։ Ներսը ոչ ոք չկար. սեղանի վրա բաց էր այն գիրքը, որին հավատո գիրք էր անվանում Արմենիերը, տանտիրուհուն արգելելով ձեռք տալ գրքին, երբ նա հավաքում էր սենյակը։ Սեղանի վրա մոմը մինչև վերջը վառված էր. հատակին 20 թափված էր ծխախոտի մոխիր։ Աթոռի թիկնոցի վրա փռված էր նրա սյուրտուկը, որից ջուր էր կաթում։

- Չկա մեր երիտասարդը,- և տանտիրուհին դուռը դրեց։- Երևում է, որ նա շատ ուշ է վերադարձել, որովհետև ես քուն չունեմ և շատ ուշ եմ քնում... Իսկ երեկ գիշեր այնպիսի անձրև էր, ծառերն այնպես էին աղմկում, որ ես անկողնում երկար ժամանակ արթուն էի և ինչեր չէին երևում իմ աչքերին։ Իսկ նա չեկավ, որովհետև եթե գար, ես նրա ոտնաձայնը կլսեի։ Մինչև անգամ անկողին չի մտել, այլ պառկել է շորերով: Այ կտեսնեք, որ այդպես է եղել․․․ Փառք Աստծո, 30 տասը տարի է այրի եմ և շատ կենվորներ եմ տեսել և նրանց այնպես եմ ճանաչել, որ նույնիսկ ոտնաձայնից եմ ճանաչել, ինչպես իմ հանգուցյալ ամուսինը ճանաչում էր նամակները, թե ով է գրել և ում են գրել և ինչ է գրված նամակի մեջ...