Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/341

Այս էջը հաստատված է

հետո դարձյալ իմ ամուսնու ձեռքով ուղարկում էին պատասխանը և ամիսը չբոլորած, մեզ ևս կանչում էին հարսանիքի։ Ահա թե ինչպիսի պոստմեյստեր էր իմ հանգուցյալ ամուսինը. նստում էինք երկուսով, քանի որ աստված մեզ արժան չհամարեց զավակ ունենալ,- նստում էինք, նա խմում էր երեկոյան թեյը (նա սիրում էր ծաղկով թեյ, և հիմա էլ դեռ այդ ծաղկից պահում եմ), և միասին զրուցում էինք։ Ամբողջ քաղաքում դեռ ոչ ոք չգիտեր, թե ով է դժբախտացել և կամ ով է, որ պիտի երջանկանա, և միայն մենք գիտեինք... Այդպիսի մարդ էր 10 իմ ամուսինը։

Արդեն Մատիլդան զգացվել էր այրի Աշինգերի զրույցից, և խեղճ աղջկա աչքերի մեջ արցունք էր երևում, այնինչ տանտիրուհին դեռ պատմում էր, մեծ եռանդով սրբելով ափսեները, որ ամենևին յուղոտ չէին, այլ միայն փոշոտ էին, և այդ փոշին վկայում էր, որ պոստմեյստեր Աշինգերի մահից հետո ափսեներն այլևս չեն փայլել սեղանի վրա։

- Իսկ ինչ երիտասարդ է Արմենիերը, Աստված իմ... Կարող եմ ասել, որ ահա տասը տարի է այրի եմ և այդպիսի երիտասարդ չեմ տեսել։ Ինչքան եմ երախտապարտ տիկին 20 Պարրոտին, նաև երախտապարտ եմ տիկին էլոիզին։ Շնորհակալ եմ, որ չեն մոռացել երախտիքն իմ հանգուցյալ ամուսնու... Իսկ իմ ամուսինը պատահում էր, որ բուքին, երբ փողոցներում կրակ էին վառել, որպեսզի մարդիկ կարողանան շարժվել, իմ հանգուցյալ ամուսինը, որի նման պոստմեյստեր մինչև անգամ Պետերբուրգում չկար...

Այդ զարմանալի Աշինգերը ձյունամրրիկին ծրարներն անձամբ էր տանում ռեկտոր Գևորգ Ֆրիդրիխ Պարրոտին («այն ժամանակ որդին՝ Ֆրիդրիխը, որ ռեկտոր է այժմ, դեռ երիտասարդ էր․․․»)։ Այդ հեռավոր ժամանակներից Աշինգերի այրին 30 ինչպե՞ս պիտի հասներ եկեղեցի, որտեղ նա հանդիպել էր երկու տիկիններին և ապա տիկին Պարրոտը նրան հարցրել էր․

- Չգիտե՞ք մի հարմար սենյակ առաքինի տան մեջ մեր բարեկամ Արմենիերի համար... Եվ որ տանտիրուհին հոգա նրան, դաստիարակի, որովհետև նա խնամքի կարոտ է․․.

Մի ժամից հետո տիկին Աշինգերի խոսքը նորից դարձավ Արմենիերին։