Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/342

Այս էջը հաստատված է

- Ահա շուտով կլրանա վեց ամիս, ինչ նա ապրում է իմ տանը և ես միշտ փառք եմ տալիս Աստծուն, որ հանդիպել եմ այդպիսի մարդու։ Ո′չ աղմկում է, ո′չ նրան հարբած եմ տեսել, ո′չ ուրիշ անիրավություններ է անում, ինչպես օրինակ՝ նա ,- և տանտիրուհին այս խոսքի վրա ձայնը ցածրացրեց, մատը մեկնելով դեպի ձեղունահարկը,- նույնիսկ ամոթ է նրան պարոն ուսանող ասել... Նա լավ կաներ շրջեր տոնավաճառներում և բռնցքակռվով փող աշխատեր։ Ա՜յ, եթե ողջ լիներ իմ հանգուցյալ ամուսինը, նա նրան ցույց կտար։ Բայց ես, այրիս, ի՞նչ 10 կարող եմ անել։ Իսկ Արմենիերը՝ անմեղ աղավնի է․․․ Դեռ ամիսը չլրացած ծեծում է դուռս և ասում, «Կարելի՞ է, տիկին Աշինգեր... Ահա այս ամսվա վարձը՝ յոթ ռուբլին»։ Եվ վճարում է։ Ես գիտեմ, որ նրա թոշակը քսանհինգ ռուբլի է և յոթ ռուբլին ինձ է վճարում, բայց դրա փոխարեն ես նրան հատկացրել եմ ամենալավ սենյակը՝ երկու պատուհանով և ծաղիկներով,- տիկին Աշինգերը բացեց սենյակի դուռը,- նաև ինքս եմ հավաքում սենյակը, լվանում եմ նրա ներքնաշորը և խնամում եմ, ինչպես մայրը որդուն։ Հենց մի շաբաթ առաջ նա ինձ՝ թե «Տկար եմ, տիկին Աշինգեր»։ Եվ ես նրան այնպիսի 20 մուգ թեյ տվի և իմ տզրուկներով արյուն առա նրանից, և նա մյուս օրը ոտքի կանգնեց․․. Իմ տզրուկները մինչև անգամ բուրգմեյստերի կնոջն են առողջացրել... Նաև պատահում է, որ մի տեղ կարը քանդվում է, և թել ասեղ է հարկավոր։ Տղամարդ լինելով նա անհոգ է և մինչև անգամ չի նկատի, եթե կարը քանդվելով հասնի Ռիգա, և կամ մի կոճակ այնպես է կախվում, որ խղճահարվում ես, թե ինչո՞ւ է նա այդպես կախվել, ինչպես իմ ամուսնու ֆրակի կոճակները, և ամոթ է ասել տաբատի կոճակները, որոնցից մեկն ու մեկը միշտ օրորվում էր թելի վրա, ինչպես հարբած գլուխ, և ես դեռևս միտք 30 եմ անում, թե արդյոք նրա բոլոր կոճակները վայելուչ տեսքո՞վ էին, երբ հանգուցյալին դրին դագաղի մեջ․․․

Մատիլդան հառաչեց, որովհետև զգայուն էր և չէր կարող առանց հառաչելու լսել մահվան մասին։

- Եվ առանց խոսքի առնում եմ նրա տաբատը կամ ժիլետը, կարում եմ քանդված կարը, ամրացնում եմ կոճակը, որովհետև մտածում եմ, մեր քաղաքում նա հարազատ մայր