Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/350

Այս էջը հաստատված է

երշիկ և այնպես է կախված եղել, որ ձկնորսը ամաչել է պատմել։

15

Գիշերը չէր քնել և արդեն լուսադեմն էր, երբ փակեց գիրքը։ Անձրևը դադարել էր։ Պատուհանից երևում էր լուսաբացի պարզկա երկինքը։

Նա տնից դուրս եկավ։ Փողոցը լուռ էր։ Տների վրա ծփում էր գաղջ մշուշը։ Աղյուս բարձած մի դրոգ երևաց փողոցի ծայրին և անհետացավ։ Թեև դրոգը հեռու էր, բայց նրա 10 աղմուկը դեռ լսվում էր, ինչպես խուլ որոտ։ Նա ծռվեց դեպի գետը։ «Ռուսական ծայրամասում» (այդպես էր կոչվում ռուսների արվարձանը) նա հանդիպեց մի մարդու, որ միայն շապիկով կանգնել էր դռան առաջ և ծխում էր։ Երբ անցավ նրա կողքով, զգաց թարմ հացի հոտ... Իրենց թոնիրը հիշեց։ Այնքան քաղցր էր այդ ծխահամ հոտը լուսաբացին։

Մարդը զարմացած նայեց նրա ետևից և մտածեց. ո՞վ գիտե ով է... Տեսքից՝ պարոն է, բայց ինչու առավոտ կանուխ թրև է գալիս այս կողմերը։ Երևի լուսացրել է մի վաճառականի կնոջ հետ։

20 «Ռուսական ծայրամասից» այն կողմ քաղաքը վերջանում էր։ Էստ ձկնորսների ցաք ու ցրիվ խրճիթները, որ նման էին անտառի մրջնաբների, նաև քանդված հողմաղացը ավելի էին հաստատում. որ այն կողմը ոչ միայն քաղաք չկա, այլև չկան այդպիսի խղճուկ տնակներ, և կան միայն ծառեր, բլուրներ և տխուր դաշտեր, որոնց միջով սահում է էմբախը։

Նա բռնեց գետակի արահետը և գնաց, մինչև արահետը կորավ չոր խոտերի մեջ։ Արևը խփեց դիմացի բլուրին։ Նա հասավ մի փոքրիկ բարձրության, որտեղ ծառերը շրջապատել էին ինչ-որ ավերակի։ Ճգնարան էր, թե հին եկեղեցի, գուցե 30 և մնացորդ մի բերդի, որ ով գիտե, երբ էր ավերվել։ Դեռ մնում էր դռան հետքը. մի կաղնի բուսել էր ավերակի ներսը և հետզհետե խարխլել էր պատերը։

Չորս կողմը խաղաղ լռություն էր։ Ներքևը՝ հանդարտ ծփում էր էմբախը, երբեմն միայն մի ալիք խշշալով լիզում էր գետափի ավազը։ Այդ խաղաղ լռությունը պատեց նաև