Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/358

Այս էջը հաստատված է

Շոգ էր... Վանքի հարավային դարպասը փակ էր։ Ինքն իջնում էր դիվանատան նարդիվաններով։ Ատենադպիր Թադե վարդապետը նրան ուղարկել էր ձեթի։ Վանքի գավթով արագ անցավ թվանքչի Թումասը... Նրա ետևից հազիվ էր հասնում կոնդեցի Սահակ եպիսկոպոսը։ Նա գնում էր, և վեղարը փռփռում էր։ Նրանք մոտեցան դարպասին։ Թվանքչի Թումասը դարպասի փոքր դուռը բաց արեց, իսկ կոնդեցին ամբողջ մարմնով դուռը կալնեց։ Կարծես ուզում էր դուրս գալ, և դուռը նեղ էր։ Նա հետ քաշվեց... Իրար ետևից ներս մտան վեց-յոթ 10 օտարականներ, տարօրինակ զգեստներով։ Ապա թվանքչին բացեց մեծ դարպասը և ձիերը քաշելով՝ ներս մտան հրացանավոր մարդիկ։ Նրանք ձիերը տարան ախոռատան կողմը, իսկ օտարականները՝ կոնդեցուն շրջապատած եկան դեպի վանք... Ինքը ձեթի ամանը ձեռքին կանգնել էր։ «է՜յ, տանձի գող քանաքեռցի,- բղավեց կոնդեցին,- ի՞նչ ես ճանառի նման ռեխդ բաց արել... Մեռա նիզնայթ ասելով։ Արի ջուղաբը տուր է, ուսյալ անզգամ»։ Մոտեցավ նրանց։ Այդպիսի դիմագծեր նա իր կյանքում չէր տեսել... Ռուսներ չէին... Մի նիհար մարդ խմբից անջատվեց և նրան ռուսերեն հարցրեց. «Դո՞ւք եք հերր 20 դիակոնուս Աբովյանը...»։ «Այո, ես Խաչատուր դպիրն եմ, գրագիր դիվանատան և թարգման»: «Ձեր ուսուցիչը՝ հայր Ալեմդարը, Թիֆլիսում մեզ ասաց, որ վանքում միայն դուք կարող եք թարգման և ուղեկից լինել մեզ։ Ես պրոֆեսոր Պարրոտն եմ...»։ «Էս ղարիբականներին տար աթոռակալ սրբազանի կուշտը, տես ինչ կասի... կարող են զիանլու մարդիկ լինեն, մղայիթ կաց»։ Պարրոտը նայում էր մեկ դպիրին, մեկ եպիսկոպոսին և ոչինչ չէր հասկանում։ Ձեթի ամանը դրեց նարդիվանի վրա և նրանց առաջնորդեց Ծաղկավոր էյվանի հայաթը։

Շոգ էր։ Արևն այրում էր։ Նա գրատը քաշեց քարի ստվերը 30 և կողքի վրա դարձավ։ Շորի մեջ փաթաթած գիրքը դրեց գլխատակին... Քունը հաղթում էր։ Մտքի մեջ հարավային դարպասն էր։ Ամառվա շոգ ցերեկը, երբ վանքի բակում օքմին չէր երևում, թվանքչի Թումասը մեկնվում էր դարպասի ստվերում։ Նա ասում էր, թե դարպասի տակով զլզլան հով է փչում... էլոիզը երեկոյան ինչքան նման էր իր պատկերին։ Երիտասարդ, բոլորովին երիտասարդ աղջիկ էր, երբ պռոշները կարմրել էին.