Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/360

Այս էջը հաստատված է


բարձրացնում է... Բայց ինչո՞ւ թևը ծանրացավ և այլևս չի կարողանում շրջել էջը։ Գիրքն էլ ծանրացավ։ Մատներն այրվում են, գիրքը կարծես պղնձից է ձուլած և տաքացել է... Նա ուզում է գիրքը վայր դնել, բայց մատները ձուլվել են գրքին։ Ու մեկ էլ բռնկվեց գիրքը։ Շորերի վրա կաթկթում է կարմիր պղինձը... Կաթում է և այրում։ Ծուխ է... էլ ոչ ոք չի երևում։ Ուզում է կանչել, բայց ձայնը կոկորդից չի ելնում... Նա բարձր է պահում վառվող գիրքը, որ կրակը հեռվից տեսնեն... Կապույտ ծուխի մեջ երևում է նանին... Գալիս է դանդա՜ղ, 10 պառավ կնոջ քայլերով։ Գալիս է և հաճախ կռանում. կարծես «ծտի պաշար» է քաղում։ Նրա հետ գալիս է մի աղջիկ, զառ մանդիլը գլխին... Ինչու՞ է այդպես հագել էլոիզը։ Եվ ո՞րտեղ է հանդիպել մորը։ Կանչում է, բայց ձայնը նրանց չի հասնում, կանչում է ոչ յուր ձայնով, այլ բարա՜կ ու քաղցր ձայնով։ Էլ չի կանչում, բայց այդ ձայները գալիս են, այդ ձայները դեռ հնչում են։

Նա աչքերը բաց արեց։ Ի՞նչ ձայներ են... Երազի մե՞ջ է, թե արթուն է... Աչքերը տրորեց և նստեց։ Իսկ այն ձայներն ահա պարզ լսվում են և հնչում են ինչպես երազի մեջ։ Նա 20 շուրջը աչք ածեց, ապա նայեց վերև։

- Կռունկները, կռունկները...

Եվ ձեռքերը վերև պարզեց։

Կռունկների երամը գնում էր բարձրերով։ Նրանց կանչերը զրնգում էին ջինջ օդի մեջ, և երկնքի յոթ կամարն արձագանքում էր այդ ձայներին։

16

էմբախի վրա լողում էր մի նավակ։

Արմենիերը վերևից ձայն տվեց, և նավավարը, որ կարծես նիրհել էր, գլուխը բարձրացրեց վեր։ Այդ ամայի ափերին նրա 80 համար անակնկալ էր որևէ մեկին հանդիպել։ Նավակը նա մոտեցրեց ափին։

Արմենիերն արագ իջավ, ցատկեց նավակը և միայն այդ ժամանակ նկատեց մի փոքրիկ աղջկա, որ անշարժ նստել էր նավավարի դիմաց։ Արևը ողողել էր նրա մուգ դեղին մազերից