Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/361

Այս էջը հաստատված է

մինչև բոբիկ ոտքերը։ Առաջին հայացքից փոքրիկ աղջիկը թվաց դեղնամոմից սարքած տիկնիկ, որ չի թարթում աչքերը, չի խոսում, այլ միայն նստում է՝ ձեռքերն անշարժ։ Սակայն աղջիկն աչքերը թարթեց և միամիտ անմեղությամբ նայեց պղտոր ջրին, որի երեսին լողում էին տերևներ և չոր ճյուղեր, որ ո՜վ գիտե ինչ դաշտերից հավաքել էր գիշերվա հեղեղը։

- Աղջիկս է,- ասաց նավավարը, որսալով նրա ուշադիր հայացքը,- հիվանդ է, պարոն... Ասում են արևը և գետի զովը 10 նրան օգտակար է։

- Իսկ ինչո՞վ է հիվանդ։

- Չգիտեմ... Այսպես մոմի նման հալվում է, հալվում է և մի օր էլ... Ի՞նչ ասեմ։ Չորրորդ երեխաս է, պարոն...

- Եվ չորսն էլ այսպե՞ս են։

- Չորսից երեքն այսպես էին և հիմա չկան։ Սա չորրորդն է։- Հայրական այնպիսի քնքշանք կար նրա դեմքին,- ասում են, որ պետք է լավ սնել, կաթ և յուղ և ձու տալ։ Իսկ ո՞վ է մեզ տվել կաթ և յուղ և ձու... Ահա իմ ամբողջ օրվա աշխատանքը,- և նա ոտքով հրեց ուռկանի կույտը, որի տակ, նավակի 20 հատակին, թարմ ձկներ էին,- այս էլ դժվար է... Հիմա ձուկը սիրում է ծանծաղ ափ, որտեղ և արև կա և խոտ։ Իսկ ծանծաղ ափերը մերը չեն...

- Հապա ո՞ւմն են։

- Պարոններինն են... Այ, տեսնո՞ւմ ես այն կաղնին։ Նրանից այն կողմ բարոն Կելենբախի հողերն են։ Եվ գետն է նրանը, և ձուկը, և հողը, և անտառը, և մարդիկ էլ նրանն են... Իսկ ի՜նչ ձուկ կա, ի՜նչ ձուկ կա,- նա լռեց, հասկացնելով, որ այնտեղ շատ լավ ձուկ կա,- ձուկն էլ գիտի, թե որտեղ է ապահով։ Այս կողմերում այնքան սոված մարդիկ են 30 շրջում... Եվ ձուկը մեր կողմերով խորքով է գնում և այնպես զգույշ է, որ չես բռնի։ Իսկ այնտեղ՝ այնտեղ ուրիշ բան է։ Կարող ես ձեռքով էլ հանել, ինչպես թե տակառից հանես։ Այդպես է։ Աստված այդպես է բաժանել. լավ հողերը և դաշտերը տվել է պարոններին, անտառներն արջերին է տվել, իսկ մեզ... Այ թե ինչ է տվել,- և նա թիակը թողնելով օդի մեջ, ձեռքով կիսաշրջան գծեց։ Նա պղտոր գե՞տն էր ցույց