Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/362

Այս էջը հաստատված է


տալիս, գետի աղքատ ափեզրը, դիմացը նստած հիվանդ աղջկա՞ն, թե՞ այդ ամենի հետ միասին նաև իր ցնցոտիները։

- Իսկ մեզ մոտ այդպես չէ... Այնտեղ ամեն մարդ կարող է ուզած ջրում ձուկ բռնել։

- Ո՞րտեղ ձեզ մոտ։

- Հայերի երկրում։

Նավավարն այդպիսի երկրի անուն չէր լսել։ Եվ այդ նրան ճնշեց այնպես, ինչպես հասարակ մարդկանց ճնշում է խրթին բառը։

10 - Չեմ լսել և չեմ կարող ասել,- մռմռաց մարդը,- բայց կարող եմ ասել, որ ես էլ օտարական եմ, և այս կողմերի մասին էլ ասում էին, թե ազատ երկիր է և ապրելը հեշտ է... Բայց այդպես չէ։ Աշխարհում որտեղ մի կուշտ կա, այնտեղ հարյուր քաղցած կա։ Ահա ես հիսուն տարեկան եմ և շատ աշխարհներ եմ տեսել, Մոսկվայի հրդեհն եմ տեսել, եղել եմ Բերեզինայի կռվում և նույնիսկ մինչև Պրուսիա քշել եմ ֆրանսիացիներին և երկու ձմեռ ձմեռել եմ Ստոչեկում... Կա այդպիսի տեղ Լեհաստանում։ Այնտեղ է, որտեղ, ասում են, պան Տվերնիցկին մերոնց լավ ջարդել է... Տոնավաճառի մի 20 զինվոր պատմեց ինձ։ Նա էլ մեր կողմերից է և վիրավորվել է, բայց ոչ Ստոչեկում, այլ Կավրենիշկի մոտ... Եվ ահա,- բայց այդ խոսքին մի ուժեղ ալիք խփեց նավակին, ջուր ցայտեց, և փոքրիկ աղջիկը վախից աչքերն արագ թարթեց.- վախեցա՞ր, Մարֆուշա,- աղջիկը թույլ ժպտաց։

Նավավարը լռեց, մոռանալով ասելիքը։ Նրա հայացքը պղտոր և մութ էր, ինչպես էմբախը, որ անաղմուկ հոսում էր, լռության մեջ թաքցնելով մի ահավոր ուժ։ Նավակն էլ հնադարյան էր, նավավարն էլ քրքրված և թրջված զգեստով, նույնիսկ ուռկանի շատ հանգույցներ կապկպված էին զանազան 30 թելերով,- բայց և այնպես թե՛ նավակը և թե՛ նավավարը դեռևս այնքան դիմացկուն էին, որ այդպես կարող էին լողալ թեկուզ մի դար։

Արմենիերը նայում էր աղջկան. «...Մոմի նման հալվում է, հալվում է և մեկ օր էլ...»։ Նրա մանկական ուսերն այնքան նիհար էին։ Աղջիկը բոբիկ ոտքերը մեկնել էր արևի տակ և չէր հագենում ջրին նայելուց։ Երբ երկու ալիք իրար էին զարնվում,